Երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթաց
02 | 02 | 2020
Արցախի Հանրապետությունում 2020թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ Ականատես նախաձեռնությունը Արցախում գործող Քաղաքացիական հաբ ՀԿ-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է երկարաժամկետ դիտորդական առաքելություն՝ դիտարկելու նախընտրական և հետընտրական գործընթացները:
Փետրվարի 2-ին և 3-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ առաքելության երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացը։ Երկարաժամկետ դիտորդների թիմում ընդգրկված են Արցախի բոլոր շրջաններից 16 դիտորդներ։
Դասընթացը վարում էր՝ Ալիկ Պետրոսյանը: