2021 թ.-ի դեկտեմբերի 10-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկում
10 | 12 | 2021
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի 2
համայնքներում՝ Մարտունի քաղաքում և Գիշի գյուղում անցկացվել են տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրական
գործընթացները հսկվել են Ականատես դիտորդական առաքելության և Քաղաքացիական հաբ հասարակական կազմակերպության կողմից՝ երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։