The voice of blockaded Artsakh

22 | 08 | 2023

«The voice of blockaded Artsakh» շարքի 6-րդ էպիզոդը պատմում է շրջափակման մեջ գտնվող՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց մասին:

Տիկին Զեմֆիրան 15 տարի է տառապում է շաքարային դիաբետով: Շրջափակման պայմաններում նրա կյանքն ու իրեն առնչվող խնդիրները անտանելի են դարձել: Հատուկ սննդակարգի հետևել չի ստացվում, սնվում է նրանով ինչ հաջողվում է հայթհայթել առկա սուղ պայմաններում: Ճնշումը ամեն օր բարձրանում է, որից էլ հաճախ գիտակցությունը կորցնում է: Հերթական անգամ ուշաթափվել է օրեր առաջ հացի հերթում՝ աչքերը բացել է «Շտապ օգնության» խմբի ջանքերի շնորհիվ: