Քննարկումներ

Մարտի 31-ին «Քաղաքացիական հաբ» ԵՀԿ-ն, կազմակերպեց քննադատական մտածողության դասընթաց Արցախից տեղահանված մեր համաքաղաքացիների համար։ Դասընթացը վարում էր ոլորտի մասնագետ Միքայել Հովհաննիսյանը
16 | 04 | 2025
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցները ներգրավված էին քննարկումների, գործնական վարժությունների և իրավիճակային վերլուծությունների մեջ։ Ի՞նչ սովորեցինք․ Ինչպես տարբերել փաստերը կարծիքներից, Ինչպես ճանաչել մանիպուլյատիվ տեղեկատվությունը, Ինչպես զարգացնել վերլուծական հմտությունները և կառուցել հիմնավորված կարծիքներ, Ինչպես ավելի արդյունավետ որոշումներ կայացնել առօրյայում։ Այս դասընթացը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քննադատական մտածողությունը կարևոր հմտություն է՝ հատկապես բարդ իրավիճակներում կողմնորոշվելու համար։
Կարդալ ավելին
Հանդիպում Կանանց Ռեսուրսային Կենտրոնի ներկայացուցիչների և Արցախից տեղահանված, մեր ծրագրի մասնակից կանանց միջև
15 | 04 | 2025
Սույն թվականի ապրիլի 15-ին «Քաղաքացիական Հաբ» երիտասարդական հկ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Կանանց Ռեսուրսային Կենտրոնի ներկայացուցիչների և Արցախից տեղահանված, մեր ծրագրի մասնակից կանանց միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ առանցքային թեմաները՝ ???? Կանանց իրավունքների պաշտպանություն ???? Սեռական և վերարտադրողական առողջության ու իրավունքների խթանում ???? Կանանց հզորմանն ուղղված ծրագրեր Քննարկումը վարեց Կանանց Ռեսուրսային Կենտրոնի տնօրեն և Սեռական ու վերարտադրողական առողջության և իրավունքների (ՍՎԱԻ) ծրագրի համակարգող՝ Անուշ Պողոսյանը: Ծրագիրն իրականացվում է EED-ի (European Endowment for Democracy) աջակցությամբ։
Կարդալ ավելին
Այց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
31 | 03 | 2025
Մարտի 31-ին, «Քաղաքացիական Հաբ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ծրագրի շրջանակում կազմակերպվեց հանդիպում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների և Արցախից տեղահանված՝ ծրագրի շահառու կանանց միջև։ Հանդիպման ընթացքում նախարարության ԿՍԱԳՀ (Քաղաքացիների սոցիալական ապահովության գծով հարցերի) խորհրդականներ՝ Գայանե Ղարագյոզյանը, ով համակարգում է Լեռնային Ղարաբաղի բնակապահովման ծրագրերը, և Եվգինե Վարդանյանը, ով պատասխանատու է ԼՂ աջակցող մյուս նախաձեռնությունների համար, ներկայացրեցին պետական աջակցության գործող ծրագրերն ու հնարավորությունները։ Նախարարության ներկայացուցիչները նաև պատասխանեցին շահառուների բարձրացրած հարցերին՝ միտված հստակեցնելու իրենց իրավունքները, հնարավորությունները և պետության աջակցությունը: Շնորհակալ ենք մեր շահառու կանանց ակտիվ մասնակցության և ԱՍՀՆ ներկայացուցիչների պատրաստակամության համար։ Ծրագիրն իրականացվում է EED-ի (European Endowment for Democracy) աջակցությամբ։
Կարդալ ավելին
Մարտի 27-ին՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների կազմակերպված մեծ հանրահավաքի նախօրեին՝ «Քաղաքացիական հաբ» ԵՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում նախաձեռնող խմբի անդամներից Աշոտ Ավանեսյանի հետ
27 | 03 | 2025
Հանդիպմանը խոսնակը ներկայացրեց սպասվող(արդեն կայացած) հանրահավաքի դրդապատճառներն ու պայքարի ուղղությունները. 1. Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում 2. Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ 3. Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ 4. Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ։ Այնուհետև հարց ու պատասխանի միջոցով ձևավորվեց քննարկում, որտեղ մասնակիցները և՛ առաջադրեցին իրենց հուզող հարցերը, և՛ հնարավորություն ունեցան արտահայտել իրենց կարղիքն ու դիրքորոշումը։ Ունեցանք նաև առաջարկներ, որոնք ի գիտութուն ընդունվեցին։
Կարդալ ավելին
Կայացավ <<ԿԱՆԱՆՑ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ>> ծրագրի 1-ին հանդիպումը
14 | 03 | 2025
Մարտի 14-ին «Քաղաքացիական Հաբ» ՀԿ-ն մեկնարկեց իր նոր ծրագիրը՝ Արցախից տեղահանված կանանց աջակցելու նպատակով։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում», Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia վերջինիս գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ։ Քննարկեցինք կանանց առջև ծառացած սոցիալական, կրթական և իրավական խնդիրները, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները՝ նրանց իրավունքների պաշտպանության և ներգրավվածության ամրապնդման ուղղությամբ։ Ծրագիրն իրականացվում է EED-ի (European Endowment for Democracy) աջակցությամբ։
Կարդալ ավելին
Մենք վերագրանցվում ենք և շարունակում մեր գործունեությունը
10 | 02 | 2024
Սույն թվականի, հունվարի 19-21-ը «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն ԹԻՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել է ֆորում, որի ընթացքում քննարկվել և մշակվել է ռազմավարություն «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ի հետագա անելիքների հետ կապված։ Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց վերաբացել «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն և շարունակել գործունեությունը ՀՀ-ում։ Ինչպես նաև ֆորումի ընթացքում իրականացվել են տարբեր ոլորտային հանդիպում-քննարկումներ, մասնավորապես՝ ՀՀ միգրացիայի ծառայության պետ՝ Արմեն Ղազարյանի հետ իրականացվել է քննարկում՝ արցախահայերի կարգավիճակի, իրավական հարցերի և աջակցության ծրագրերի շուրջ։ հոգեբան՝ Սոնա Մանուսյանի հետ քննարկվել է հոգեբանական տրավմաների առաջացման պատճառները, ազդեցությունը և դրանց հաղթահարումը։ ԹԻՀԿ խորհրդի անդամ՝ Իզաբելլա Սարգսյանի հետ իրականացվել է քննարկում ՀՀ -ում քաղաքացիական հասարակության դերի և կարևորության հետ կապված։ «Թարգիր Լաո» փոդքասթի հաղորդավարներ՝ Կարպիս Փաշոյանի և Գոռ Մադոյանի հետ իրականացվել է քննարկում տարբեր թեմա
Կարդալ ավելին
Օգոստոսի 14-ին, ժամը՝ 18։30-ին «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ում տեղի կունենա հանդիպում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Գեղամ Ստեփանյանի հետ
14 | 08 | 2023
Օգոստոսի 14-ին, ժամը՝ 18։30֊ին «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ի իրավական դպրոցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ «Արցախի հիմնախնդիրը միջազգային իրավունքի կոնտեքստում» թեմայի շրջանակներում։ Հաշվի առնելով իրավիճակը` միջոցառմանը մասնակցելու ենք հրավիրում բոլոր հետաքրքրված անձանց։
Կարդալ ավելին
Քննարկում՝ Արցախում Մշակութային ժառանգության պահպանման թեմայով
17 | 07 | 2023
«Քաղաքացիական հաբ» ՀԿ գրասենյակում կայացել է հանդիպում-քննարկում ԱՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարի տեղակալ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։Հանդիպման ընթացքում բանախոսը մանրամասն ներկայացրել է Արցախում մշակութային ժառանգության պահպանման հետ կապված իրավիճակը և քննարկվել է սույն թեմայով հանրապետությունում ծառացած խնդիրները։
Կարդալ ավելին
Քննարկում Սարսանգի ջրամբարի շուրջ
08 | 07 | 2023
Հուլիսի 8-ին, «Քաղաքացիական հաբ» ՀԿ գրասենյակում կայացել է հանդիպում-քննարկում Սարսանգի ջրամբարի շուրջ։ Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ՝ ԱՀ Բնապահպանության կոմիտեից ԱՀ Արտաքին գործերի նախարարությունից ԱՀ Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում խոսվել է Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերից, առաջացած խնդիրներից և առհասարակ Արցախյան էկոհամակարգի առջև ծառացած մարտահրավերներից։
Կարդալ ավելին
Բանակցային Հմտություններ: Պրակտիկա
02 | 03 | 2023
Քաղաքացիական հաբ ՀԿ-ում ընթանում են բանավեճի և հաղորդակցման հմտությունների դասընթացները ! Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթանում են բանավեճի և բանակցությունների հիմնական տեսակներին, զարգացնում իրենց բանավիճելու ու բանակցելու կարողությունները։ Հնարավորություն են ունենում մասնակցելու գործնական բանավեճերի` համաշխարհային բանավեճերի առաջնության ֆորմատով և բանակցությունների դերախաղերի, որոնք հիմնված են իրական բանակցությունների ձևաչափերի մոդելների վրա։ Դասընթացներն ընթանում են հնարավորինս պրակտիկ և ինտերակտիվ, մասնակիցների ակտիվ հարցադրումներով:
Կարդալ ավելին
Բեռնել ավելին