Մունք ու մունք

Հանդիպում հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանի հետ
27 | 01 | 2023
Առաջարկում ենք միասին թերթել պատմության էջերը գրող, հրապարակախոս, հեռուստալրագրող Վարդգես Բաղրյանի «Թերթելով պատմության էջերը» համանուն ֆիլմի հետ։ Հեռուստալրագրողը վավերագրել է Արցախի 1990-ականների նկուղային կյանքն ու առաջնագծի կռիվը։ Օրվա հրավիրված հյուրն է լինելու արձակագիր, հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանը։
Կարդալ ավելին
Հանդիպում «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն»-ի Ստեփանակերտի ղեկավար Խաչատուր Հայրապետյանի հետ
30 | 11 | 2022
Մեր «նոր ֆորմատ»-ի երկրորդ հյուրը «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն»-ի Ստեփանակերտի ղեկավար Խաչատուր Հայրապետյանն է։ Կինոդիտում-քննարկման համար մեր հյուրն ընտրել է «Бойцовский клуб» ֆիլմը։ Ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի՝ 1999 թվականի կինոֆիլմը Չակ Պալանիկի՝ 3 տարի առաջ հրատարակված համանուն վեպի մոտիվներով է։Գլխավոր դերերը կատարում են Էդվարդ Նորթոնը, Բրեդ Փիթը և Հելենա Բոնեմ Քարթերը։ Տանջող անքնությամբ տառապող և ձանձրալի կյանքից դուրս գալ փորձող Կլերկը հանդիպում է ոմն Տայլեր Դարդենին, ով զբաղվում է օճառի առևտրով և այլասերված բնավորություն ունի: Տայլերը վստահ է, որ ինքնակառավարումը հատուկ է վախկոտներին, միակ բանը, ինչի համար արժե ապրել ինքնակործանումն է: Կանցնի որոշ ժամանակ, և գլխավոր հերոսներն արդեն կսկսեն ծեծել մեկը մյուսին: Դաժանության սովորական ուրախություններին այլ տղամարդկանց ներգրավելով` նրանք ստեղծում են Մարտական Ակումբը, որն ահռելի հաջողություններ է գրանցում: Սակայն ֆիլմի ավարտին բոլորին շոկային փոփոխություններ են սպասվում, որոնք անկա
Կարդալ ավելին
Հանդիպում «ռեԱրմենիա»-ի հիմնադիր Գևորգ Պողոսյանի հետ
10 | 10 | 2022
Նոր ֆորմատի առաջին հյուրը «ՌեԱրմենիա» ընկերության հիմնադիր Գևորգ Պողոսյանն էր։ Հետաքրքիր ու բովանդակալից քննարկում ծավալվեց իր գաղափարների ու ընկալումների շուրջ, որոնց առանցքում իրար ձեռք մեկնելու և միմյանց օգնելով նոր հարթության հասնելու ձգտումն էր։ Գևորգը կինոդիտման համար ընտրել էր «Стажёр» ֆիլմը։
Կարդալ ավելին
Նոր ֆորմատ #Մունքումունք-ում
06 | 10 | 2022
Հանդիպում-քննարկումների նոր ֆորմատ #Մունքումունք-ում։ Ձեզ համար նոր ձևաչափ ենք մտածել՝ կինոդիտում + քննարկում։ Համադրել ենք հետաքրքիրն ու օգտակարը։ Ամեն հինգշաբթի #Մունքումունքում ունենալու ենք հրավիրված հյուր, ով հաջողության է հասել իր ոլորտում և իր փորձով սիրով կկիսվի բոլորիս հետ Առաջին հատվածում հյուրն ընտրելու է ֆիլմ, որը դիտելու ենք միասին Այնուհետև ակտիվ քննարկում ենք ծավալելու ըտրված ֆիլմի շուրջ և ծանոթանալու ենք նրա հաջողության պատմությանը։
Կարդալ ավելին
Ամենաժամանակակից ու ռեյտինգային խաղերը՝ մեզ մոտ
23 | 02 | 2022
CATAN, SCYTHE, TICKET to RIDE, Risk, այս ամենը արդեն «#Մունքումունք»-ում ։ Մենք գիտենք, որ ընկերների հետ միասին ժամանակ անցկացնելը հաճախ վերածվում է խաղային երեկոյի , ուստի և ստեղծել ենք հիանալի հնարավորություն ձեր խաղային երեկոները էլ ավելի հետաքրքիր ու տարբերվող դարձնելու համար։ Մենք առաջարկում ենք սեղանի ամենահայտնի ու օրիգինալ խաղերն աշխարհահռչակ արտադրողների կողմից։ Մեր խաղադարանում կան տրամաբանական, ռազմավարական, զվարճալի ու կլանող խաղեր, որոնք հնարավորություն կտան քեզ ու ընկերներիդ ձևավորել ու զարգացնել «թիմային» հատկանիշներ։ Վստահ եմ, որ դրանք հետագայում հաճախ են պետք գալու։ Եկեք «#Մունքումունք» նաև խաղալու։
Կարդալ ավելին
ԿԻՆՈՀԻՆԳՇԱԲԹԻՆԵՐ
21 | 02 | 2022
Կինոհինգշաբթիները «Մունքումունք»-ում ձևավորված բարի ավանգույթներից է։ Համատեղում ենք հանգիստն ու ինքնազարգացումը։ Հիմնականում ընտրվում են մոտիվացնող և ուսուցանող ֆիլմեր, որոնք կարող են փոխել դիտողների աշխարհայացքը ու ավելի լավը դարձնել այն։ Ֆիլմի ընտրության հնարավորություն ունեն նաև մեր այցելուները։ Բոլոր ցանկացողներին սպասում ենք ամեն հինգշաբթի՝ 18:30-ին։
Կարդալ ավելին
Ընկերական երեկոներ
12 | 01 | 2022
Երեկոները ընկերական շրջապատում միշտ պրոդուկտիվ են անցնում։ Եթե ընկերներով հավաքվելու ցանկություն ունեք, բայց չգիտեք, թե ամենահարմար տեղը որտն է, ուրեմն վստահ եկեք մեզ մոտ։ «Մունքումունք»-ում միշտ ուրախ են ձեզ։
Կարդալ ավելին