Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը Արցախում

Քարտեզում ներկայացված են 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո Արցախի և արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից իրակացված հանցագործությունները։ Քաղաքացիական անձանց սպանությունները, խոշտանգումներն ու ահաբեկումները, պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, շփման գծի խախտման դեպքերը ներկայացված են ըստ աշխարհագրության ու ժամանակագրության։ 

Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը Արցախում

Քարտեզում ներկայացված են 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո Արցախի և արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից իրակացված հանցագործությունները։ Քաղաքացիական անձանց սպանությունները, խոշտանգումներն ու ահաբեկումները, պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, շփման գծի խախտման դեպքերը ներկայացված են ըստ աշխարհագրության ու ժամանակագրության։ 

Վերջին դեպքերը

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ
23 | 07 | 2023
Ասկերանի շրջան, Սարուշեն
Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։ Հայկական կողմից կորուստներ չկան։
Կարդալ ավելին
Ադրբեջանը կրկին արգելափակել է ԿԽՄԿ-ի կողմից արցախցի բուժառուների տեղափոխումը
11 | 07 | 2023
Քաշաթաղի շրջան, Բերձոր
Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում այսօր՝ հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ:  Ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
Կարդալ ավելին
Հադրութի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել
09 | 07 | 2023
Հադրութի շրջան, Հադրութ
2023 թվականի հուլիսի 9-ին մեդիա տիրույթում տարածվեց մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ ոչնչացվել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի Քյուրաթաղ գյուղի՝ 2014 թվականին կառուցված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը։ Լուսանկարում ադրբեջանցի մի երիտասարդ նստած է  տապալված խաչքարի պատվանդանին, որը նաև պղծված է ինչ որ գրությամբ և  ցույց է տալիս Գորշ գայլերի նշանը (https://t.me/ararathau/18879)։ Այն թյուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նշանն է, որը  «Գորշ գայլերը» համարում են իրենց խորհրդանիշը։ 
Կարդալ ավելին
Ադրբեջանական դիրքերից կրակել են Բերդաշենում աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ
06 | 07 | 2023
Մարտունու շրջան, Բերդաշեն
Հուլիսի 6-ին ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ։   Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները:
Կարդալ ավելին
Բեռնել ավելին