Միջոցառումներ

Մենք վերագրանցվում ենք և շարունակում մեր գործունեությունը
10 | 02 | 2024
Սույն թվականի, հունվարի 19-21-ը «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն ԹԻՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել է ֆորում, որի ընթացքում քննարկվել և մշակվել է ռազմավարություն «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ի հետագա անելիքների հետ կապված։ Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց վերաբացել «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն և շարունակել գործունեությունը ՀՀ-ում։ Ինչպես նաև ֆորումի ընթացքում իրականացվել են տարբեր ոլորտային հանդիպում-քննարկումներ, մասնավորապես՝ ՀՀ միգրացիայի ծառայության պետ՝ Արմեն Ղազարյանի հետ իրականացվել է քննարկում՝ արցախահայերի կարգավիճակի, իրավական հարցերի և աջակցության ծրագրերի շուրջ։ հոգեբան՝ Սոնա Մանուսյանի հետ քննարկվել է հոգեբանական տրավմաների առաջացման պատճառները, ազդեցությունը և դրանց հաղթահարումը։ ԹԻՀԿ խորհրդի անդամ՝ Իզաբելլա Սարգսյանի հետ իրականացվել է քննարկում ՀՀ -ում քաղաքացիական հասարակության դերի և կարևորության հետ կապված։ «Թարգիր Լաո» փոդքասթի հաղորդավարներ՝ Կարպիս Փաշոյանի և Գոռ Մադոյանի հետ իրականացվել է քննարկում տարբեր թեմա
Կարդալ ավելին
Հետազոտական աշխատանքների մրցույթի արդյունքները
28 | 02 | 2023
2023թ. Փետրվարի 28-ին ամփոփվեցին մրցույթի արդյունքները, որտեղ ուսանողները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները։Հիշեցնենք, որ Քաղաքացիական հաբ հասարակական կազմակերպությունը հայտարարել էր հետազոտական աշխատանքների մրցույթ Արցախի պետական համալսարանի ուսանողների համար։ Ծրագրի նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտքի կարողություններ՝ աշխատելով տարբեր աղբյուրների հետ։ Մրցույթի հաղթող ուսանողները կստանան կրթաթոշակ՝ 100 000 դրամի չափով։ Նախատեսված է նաև դրամական փոխհատուցում հետազոտական աշխատանքի ղեկավարի/դասախոսի/ համար՝ 50 000 դրամի չափով։
Կարդալ ավելին
Հանդիպում հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանի հետ
27 | 01 | 2023
Առաջարկում ենք միասին թերթել պատմության էջերը գրող, հրապարակախոս, հեռուստալրագրող Վարդգես Բաղրյանի «Թերթելով պատմության էջերը» համանուն ֆիլմի հետ։ Հեռուստալրագրողը վավերագրել է Արցախի 1990-ականների նկուղային կյանքն ու առաջնագծի կռիվը։ Օրվա հրավիրված հյուրն է լինելու արձակագիր, հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանը։
Կարդալ ավելին
Նոր երիտասարդական կենտրոնի բացում Գիշի համայնքում
02 | 12 | 2022
Շարունակելով կրթական ծրագրերն Արցախում՝ Գիշի համայնքում ԹԻՀԿ-ի և Քաղաքացիական հաբի համագործակցությամբ նոր երիտասարդական կենտրոն կգործի։ Կենտրոնում պատանիները, երիտասարդները կկարողանան օգտվել գրադարանից, որտեղ բացի գրքերից, կլինեն նաև ինտելեկտուալ և ժամանցային տարբեր խաղեր։ Կենտրոնը նաև հարմարավետ միջավայր է, ուր երտասարդները կկարողանան մասնակցել տարբեր դասընթացների։ Այս նախաձեռնության հեղինակներն աշակերտներն են, որոնք որպես ծրագիր էին ներկայացրել այս գաղափարն ամռանը տեղի ունեցած կրթական ճամբարի շրջանակներում։ Համայնքի ղեկավարությունը տրամադրում է դպրոցին կից տարածք, որն էլ երիտասարդները իրենց ուժերով վերանորոգելու են, կահավորեն և իրենց ձեռքով ստեղծեն գյուղի բոլոր երիտասարդների համար կրթական ու ժամանցի կենտրոն։
Կարդալ ավելին
Հանդիպում «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն»-ի Ստեփանակերտի ղեկավար Խաչատուր Հայրապետյանի հետ
30 | 11 | 2022
Մեր «նոր ֆորմատ»-ի երկրորդ հյուրը «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն»-ի Ստեփանակերտի ղեկավար Խաչատուր Հայրապետյանն է։ Կինոդիտում-քննարկման համար մեր հյուրն ընտրել է «Бойцовский клуб» ֆիլմը։ Ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի՝ 1999 թվականի կինոֆիլմը Չակ Պալանիկի՝ 3 տարի առաջ հրատարակված համանուն վեպի մոտիվներով է։Գլխավոր դերերը կատարում են Էդվարդ Նորթոնը, Բրեդ Փիթը և Հելենա Բոնեմ Քարթերը։ Տանջող անքնությամբ տառապող և ձանձրալի կյանքից դուրս գալ փորձող Կլերկը հանդիպում է ոմն Տայլեր Դարդենին, ով զբաղվում է օճառի առևտրով և այլասերված բնավորություն ունի: Տայլերը վստահ է, որ ինքնակառավարումը հատուկ է վախկոտներին, միակ բանը, ինչի համար արժե ապրել ինքնակործանումն է: Կանցնի որոշ ժամանակ, և գլխավոր հերոսներն արդեն կսկսեն ծեծել մեկը մյուսին: Դաժանության սովորական ուրախություններին այլ տղամարդկանց ներգրավելով` նրանք ստեղծում են Մարտական Ակումբը, որն ահռելի հաջողություններ է գրանցում: Սակայն ֆիլմի ավարտին բոլորին շոկային փոփոխություններ են սպասվում, որոնք անկա
Կարդալ ավելին
«Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց սոցիալական իրավունքների հասանելիության վերաբերյալ» զեկույցի ներկայացում
24 | 11 | 2022
2022թ. նոյեմբերի 24-ին Քաղաքացիական հաբ ՀԿ և Առաքելություն Հայաստան ԲՀԿ Արցախի մասնաճյուղը ներկայացրեցինին համատեղ աշխատանքը՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց սոցիալական իրավունքների հասանելիության վերաբերյալ զեկույցը։ Քննարկմանը ներկա էին Արցախի Հանրապետության կառավարությունից, տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ։ Ներկայացվեց հետազոտության ժամանակ վեր հանված մի շարք խնդիրներ, քննարկվեց դրանց լուծման հնարավոր մեխանիզմները։ Զեկույցի նպատակն էր ուսումնասիրել ԱՀ դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց սոցիալական իրավունքների հասանելիությունը՝ հիմնվելով նույնանուն հետազոտությունից ստացած արդյունքների վրա:Հետազոտության արդյունքները հնարավորություն են տվել ստանալ ամփոփ պատկեր՝ նկարագրելով թեմային առնչվող միջազգային և տեղական իրավական շրջանակը, դրանց միջոցով առաջարկվող պաշտպանության և սոցիալական աջակցության մեխանիզմները՝ համադրելով ԱՀ դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց, ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների տեսակների
Կարդալ ավելին
Հանդիպում «ռեԱրմենիա»-ի հիմնադիր Գևորգ Պողոսյանի հետ
10 | 10 | 2022
Նոր ֆորմատի առաջին հյուրը «ՌեԱրմենիա» ընկերության հիմնադիր Գևորգ Պողոսյանն էր։ Հետաքրքիր ու բովանդակալից քննարկում ծավալվեց իր գաղափարների ու ընկալումների շուրջ, որոնց առանցքում իրար ձեռք մեկնելու և միմյանց օգնելով նոր հարթության հասնելու ձգտումն էր։ Գևորգը կինոդիտման համար ընտրել էր «Стажёр» ֆիլմը։
Կարդալ ավելին
Քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները Արցախում
23 | 09 | 2022
2022թ. Սեպտեմբերի 23-ին հանդիպում-քննարկում քաղաքագետ-վերլուծաբան Ժիրայր Ազիզյանի հետ՝ Քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները Արցախում թեմայով։ Երիտասարդների մասնակցությամբ Քննարկվեց Արցախում տիրող քաղաքական իրավիճակը, Արցախի ապագայի տեսլականը: Հատկապես կարևոր էր տիրող լարված իրավիճակում և Ադրբեջանի կողմից ագրեսիվ քայլերի և հռետորաբանության պայմաններում հասկանալ հնարավոր զարգացումները, Արցախի կողմից այս իրավիճակում արվող քայլերը։ Քննարկվեց նաև քաղաքացիական հասարակության դերն ու հնարավոր անելիքները, հասարակական կազմակերպությունների ավելի ակտիվ գործելու կարևորությունը։
Կարդալ ավելին
Ուսանողական ճամբար
08 | 08 | 2022
Ուրախ ենք մեր ներդրումն ու աջակցությունն ունենալ Արցախում կրթական և ճանաչողական միջոցառումների անցկացման գործում։ Օգոստոսի 1-ից 10-ը Արցախի պետական համալսարանը կազմակերպել է ուսանողական ճամբար Արցախի Պատարա համայնքում։ Տասնօրյա ճամբարին մասնակցում են Արցախի և Հայաստանի տարբեր ԲՈՒՀերից ավելի քան 100 ուսանող։ Կրթական, մշակութային, սպորտային միջոցառումներով հագեցած այս ճամբարը հնարավորություն է Արցախի և Հայաստանի ուսանողների համար նոր գիտելիքների, նոր շփումների, ծանոթանալու Արցախի պատմամշակութային ժառանգությանը։ Արցախում նմանատիպ միջոցառումներին երիտասարդների ոգևորիչ մասնակցությունը առավել քան կարևոր է այս օրերին։ Արցախն ապրում է և ապրեցնում է։ Ճամբարն անցկացվում է ԱՐՊՀ - Քաղաքացիական Հաբ - Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան համագործակցության արդյունքում։
Կարդալ ավելին
Աշակերտական առաջնորդության ճամբար
18 | 07 | 2022
Հուլիսի 18-ից 29-ին Դասավանդի՛ր, Հայաստանի նախաձեռնությամբ Արցախում կայացավ աշակերտական առաջնորդության ճամբար։ Ճամբարի իրականացման հարցում իր ներդրումն ունեցավ նաև Քաղաքացիական հաբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ Ճամբարների հիմնական օրակարգը կրթական էր`լինում էին դասախոսություններ հասարակագիտության, բնապահպանության, մարդու իրավունքների, մեդիագրագիտության, քննադատական մտածողության թեմաներով։ Դասախոսնությունները վարում էին թե Հայաստանից հրավիրված, թե Ստեփանակերտի ու տեղի համայնքների մասնագետներ։ Լինում էին նաև քննարկումներ, ինտելեկտուալ ու սպորտային խաղեր, մշակութային միջոցառումների։ Ճամբարների կարևոր բաղկացուցիչն էր նաև Project management-ը։ Աշակերտները մի կողմից սովորում էին, թե ինչպես գրել ու կազմակերպել նախագծերը, դրան զուգահեռ նաև խմբերի բաժանված գրում էին սեփական փոքր պրոյեկտները, որոնք կարող են իրականացնել իրենց իսկ համայքներում։ Մասնակիցները ճամբարի վերջին օրը ներկայացրեցին 9 նախագիծ, որից հաղթող
Կարդալ ավելին
Բեռնել ավելին