Կրթական ծրագրեր

Մարտի 31-ին «Քաղաքացիական հաբ» ԵՀԿ-ն, կազմակերպեց քննադատական մտածողության դասընթաց Արցախից տեղահանված մեր համաքաղաքացիների համար։ Դասընթացը վարում էր ոլորտի մասնագետ Միքայել Հովհաննիսյանը
16 | 04 | 2025
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցները ներգրավված էին քննարկումների, գործնական վարժությունների և իրավիճակային վերլուծությունների մեջ։ Ի՞նչ սովորեցինք․ Ինչպես տարբերել փաստերը կարծիքներից, Ինչպես ճանաչել մանիպուլյատիվ տեղեկատվությունը, Ինչպես զարգացնել վերլուծական հմտությունները և կառուցել հիմնավորված կարծիքներ, Ինչպես ավելի արդյունավետ որոշումներ կայացնել առօրյայում։ Այս դասընթացը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քննադատական մտածողությունը կարևոր հմտություն է՝ հատկապես բարդ իրավիճակներում կողմնորոշվելու համար։
Կարդալ ավելին
Մեդիագրագիտության հմտություններ՝ Արցախի կանանց համար
15 | 04 | 2025
Ապրիլի 15-ին «Քաղաքացիական Հաբ» ԵՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ մեդիագրագիտության թեմայով դասընթաց, որին մասնակցում էին Արցախից տեղահանված կանայք։ Դասընթացը վարեց մեդիամասնագետ Լուսինե Գրիգորյանը, ով թեման ներկայացրեց հասանելի ու գործնական ձևաչափով՝ համադրելով տեսական գիտելիքն ու խաղային-պրակտիկ վարժություններ։ Դասընթացն անցավ ակտիվ, ջերմ և մտերմիկ մթնոլորտում։ Մասնակից կանայք քննարկեցին՝ ✔ Ինչպե՞ս տարբերակել վստահելի տեղեկատվությունը կեղծից, ✔ Ինչպե՞ս լինել քննադատաբար մտածող մեդիաօգտատեր, ✔ Եվ ինչպե՞ս պաշտպանել սեփական տեղեկատվական անվտանգությունը։
Կարդալ ավելին
Մեր դասընթացն ավարտվեց՝ նոր գիտելիքներով ու հմտություններով
10 | 02 | 2025
Սիրելի՛ ընկերներ, Մեր «Էլեկտրոնային կառավարման գործիքների ուսուցում» դասընթացն ավարտվեց, և մենք ուրախ ենք, որ մասնակիցները ձեռք բերեցին կարևոր հմտություններ՝ e-Gov համակարգերից օգտվելու, առցանց փաստաթղթեր ձևակերպելու, վճարումներ կատարելու և թվային միջավայրում ավելի ազատ ու անվտանգ գործելու համար։ Կից կարող եք տեսնել դասընթացի լուսանկարները, որոնք արտացոլում են մեր ուսումնական օրվա պահերը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ներգրավվածության և հետաքրքրության համար։ Շուտով կհայտարարենք նոր ծրագրերի մասին, այնպես որ հետևեք մեր էջին՝ բաց չթողնելու նոր հնարավորությունները! Գիտելիքը ուժ է, և մենք շարունակելու ենք այն տարածել!
Կարդալ ավելին
Հունվարի 27-ին ՀՀ ՏԿԵ նախարարի օգնական Լիանա Հովհաննիսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակիցները հնարավորություն ունեցան հղել արցախցիների բնակապահովման ծրագրի վերաբերյալ իրենց մտահոգություններն ու բողոքները
27 | 01 | 2025
Նախարարի օգնականը մանրամասն ներկայացրեծ հանրային քննարկման դրված նախագծի փոփոխված դրույթներն ու լսեց ներկաների կարծիքներն ու դիրքորոշումները բուն ծրագրի և փոփոխվող կետերի առնչությամբ։ Մասնակիցները նախագծի վերաբերյան առաջարկների մի ամբողջական փաթեթ ներկայացրին Լիանա Հովհաննիսյանին և խնդրեցին անպայման փոխանցել դրանք և քննարկել որոշում կայացնող կազմի հետ։ Վերջինս խոստացավ հետևողական լինել քննարկման ընթացքում վեր հանված մի շարք խնդիրների լուծմանը։
Կարդալ ավելին
Քաղաքացիական Հաբ ԵՀԿ-ն և Ռեստարտ հիմնադրամը ազդարարեցին բանավեճի ակումբի մեկնարկը
23 | 11 | 2024
Նոյեմբերի 23-ին անկրկնելի սիրուն Իջևանում կազմակերպվեց բանավեճի ակումբի առաջին հանդիպումը, որին մասնակցեցին արցախցի մի խումբ երիտասարդներ։ Բանախոս Զարուհի Համբարձումյանի շնորհիվ մասնակիցները լիարժեք պատկերացում ձևավորեցին բանավեճի էության և հիմնական սկզբունքների մասին Օրը առանձնանում էր Իջևանում կազմակերպված անչափ հետաքրքիր էքսկուրսիայով, որի ընթացքում մասնակիցները այցելեցին Իջևանի գինու և կոնյակի գործարան, զբոսնեցին արձանների հայտնի պուրակում:
Կարդալ ավելին
Կայացել է արցախյան ՀԿ ներկայացուցիչների համար շահապաշտպանության երկօրյա դասընթացը
07 | 10 | 2024
Հոկտեմբերի 5, 6 -ին «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ արցախյան ՀԿ-ների համար իրականացվեց երկօրյա «Շահապաշտպանության դպրոց» , որի ընթացքում քննարկվեց հետևյալ կետերը՝ - Շահապաշտպանության շրջանակը. Տեսակները և գործունեության ձևերը - Շահապաշտպանության խնդիրների սահմանում և շահագրգիռ կողմերի քարտեզագրում - Շահերի պաշտպանության ուղերձների մշակում Երկրորդ օրը շեշտադրությունը դրվեց՝ Շահապաշտպանության ռազմավարության եւ արշավի մշակում
Կարդալ ավելին
Դրամաշնորհային ծրագիր-առաջարկի կազմում և ֆոնդհայթայթում
06 | 06 | 2024
Ցանկանում եք ունենալ կայուն ՀԿ «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն առաջարկում է երկօրյա դասընթաց հենց ձեզ համար Թեման՝ Դրամաշնորհային ծրագիր-առաջարկի կազմում և ֆոնդհայթայթում Օրը՝ հունիսի 14, 15 Ժամը՝ 10:00 - 16:00 Վայրը՝ Սարյան 12, 5-րդ հարկ, ԹԻՀԿ գրասենյակ. Դասընթացի ընթացքում կհասկանանք ինչպես ՃԻՇՏ գրել ծրագրի առաջարկ, որոնք են այն հիմնական կանոնները, որոնց պետք է հետևենք. Նաև ուշադրություն կհատկացնենք ծրագրի բյուջեին, հասկանալու վերջինիս կառուցվածքն ու բաղադրիչները։ Դասընթացի երկրորդ հատվածում կներկայացվի քրաուդֆանդինգը որպես ֆինանսական միջոցների հայթայթմանտեսակ, որը կխթանի ՀԿ-ների հմտությունների ու կարողությունների զարգացմանը ֆոնդհայթայթման բնագավառում։ Դասընթացը նախատեսված է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար։
Կարդալ ավելին
Կիբեռանվտանգության դասընթաց
06 | 05 | 2024
Բաց մի՛ թողեք սովորելու Ձեր հնարավորությունը։ Եթե ուզում եք սկսել կամ զարգացնել Ձեր գիտելիքները ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ոլորտում, ապա «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն կազմակերպում է հենց այդ թեմայով դասընթաց. Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան բազմաթիվ գործիքների և մոտեցումների, որոնք այժմ լայնորեն կիրառվում են։ Դասընթացավար՝ Արթուր Պապյան Օր՝ Մայիսի 17 Ժամ՝ 11:00 - 14:00 Վայր՝ Սարյան 12, 5-րդ հարկ, ԹԻՀԿ գրասենյակ. Դասընթացը նախատեսված է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար, սակայն կարող են մասնակցության հայտ ուղարկել նաև անհատներ։ Գրանցվելու համար https://forms.gle/zSfc736CudgFZKYBA
Կարդալ ավելին
«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն կազմակերպում է քննադատական մտածողության դասընթաց
13 | 02 | 2024
Նոր դասընթաց ունենք Ուզու՞մ ես մտածել քննադատաբար, վերլուծել, գնահատել և բարելավել մտածողությունդ, ապա ուրախ ենք տեղեկացնել, որ «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն կազմակերպում է քննադատական մտածողության դասընթաց. Դասընթացավար՝ Միքայել Հովհաննիսյան Օրը՝ Փետրվարի 17 Ժամը՝ 12:00 - 14:30 Վայրը՝ Սարյան 12, 5-րդ հարկ, ԹԻՀԿ գրասենյակ. Հետաքրքրե՞ց ուրեմն շտապիր գրանցվել դասընթացին լրացնելով հետևյալ հայտադիմումը։
Կարդալ ավելին
Կայացել է «Քո իրավունքը» իրավական դպրոցի հերթական հանդիպումը այս անգամ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ
14 | 08 | 2023
Օգոստոսի 14-ին կազմակերպվել է այս անգամ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ «Քո իրավունքը» իրավական դպրոցի հերթական հանդիպումը Հանդիպումը եղել է բավականին բովանդակալից, մասնակիցները խոսնակին են ուղղել իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ։Հանդիպման ընթացքում պաշտպանը մանրաասն խոսել է հատկապես տարածքային ամնողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքից ընդգծելով դրա հիմնական բովանդակային առանձնահատկությունները Արցախյան կոնֆլիկտի համատեքստում։Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև հետևյալ հարցերը `1. Արդյո՞ք Ադրբեջանն ունի տիտղոս Արցախի տարածքի նկատմամբ2. Ինչպե՞ս է մեկնաբանվել ինքնորոշման իրավունքը. Ներքին և արտաքին ինքնորոշում3. Արդյո՞ք ԱՀ համապատասխանում է պետության համար միջազգային իրավունքով սահմանված հատկանիշներին4. Արդյո՞ք Արցախյան շարժումը կարող է համարվել «ներքին» ինքնորոշման իրացման եղանակ5. Արդյո՞ք Արցախի ժողովուրդը 1991թ. արդեն իսկ ուներ «արտաքին» ինքնորոշման իրավունք
Կարդալ ավելին
Բեռնել ավելին