Նորություններ

Մարտի 31-ին «Քաղաքացիական հաբ» ԵՀԿ-ն, կազմակերպեց քննադատական մտածողության դասընթաց Արցախից տեղահանված մեր համաքաղաքացիների համար։ Դասընթացը վարում էր ոլորտի մասնագետ Միքայել Հովհաննիսյանը
16 | 04 | 2025
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցները ներգրավված էին քննարկումների, գործնական վարժությունների և իրավիճակային վերլուծությունների մեջ։ Ի՞նչ սովորեցինք․ Ինչպես տարբերել փաստերը կարծիքներից, Ինչպես ճանաչել մանիպուլյատիվ տեղեկատվությունը, Ինչպես զարգացնել վերլուծական հմտությունները և կառուցել հիմնավորված կարծիքներ, Ինչպես ավելի արդյունավետ որոշումներ կայացնել առօրյայում։ Այս դասընթացը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քննադատական մտածողությունը կարևոր հմտություն է՝ հատկապես բարդ իրավիճակներում կողմնորոշվելու համար։
Կարդալ ավելին
Հանդիպում Կանանց Ռեսուրսային Կենտրոնի ներկայացուցիչների և Արցախից տեղահանված, մեր ծրագրի մասնակից կանանց միջև
15 | 04 | 2025
Սույն թվականի ապրիլի 15-ին «Քաղաքացիական Հաբ» երիտասարդական հկ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Կանանց Ռեսուրսային Կենտրոնի ներկայացուցիչների և Արցախից տեղահանված, մեր ծրագրի մասնակից կանանց միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ առանցքային թեմաները՝ ???? Կանանց իրավունքների պաշտպանություն ???? Սեռական և վերարտադրողական առողջության ու իրավունքների խթանում ???? Կանանց հզորմանն ուղղված ծրագրեր Քննարկումը վարեց Կանանց Ռեսուրսային Կենտրոնի տնօրեն և Սեռական ու վերարտադրողական առողջության և իրավունքների (ՍՎԱԻ) ծրագրի համակարգող՝ Անուշ Պողոսյանը: Ծրագիրն իրականացվում է EED-ի (European Endowment for Democracy) աջակցությամբ։
Կարդալ ավելին
Մեդիագրագիտության հմտություններ՝ Արցախի կանանց համար
15 | 04 | 2025
Ապրիլի 15-ին «Քաղաքացիական Հաբ» ԵՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ մեդիագրագիտության թեմայով դասընթաց, որին մասնակցում էին Արցախից տեղահանված կանայք։ Դասընթացը վարեց մեդիամասնագետ Լուսինե Գրիգորյանը, ով թեման ներկայացրեց հասանելի ու գործնական ձևաչափով՝ համադրելով տեսական գիտելիքն ու խաղային-պրակտիկ վարժություններ։ Դասընթացն անցավ ակտիվ, ջերմ և մտերմիկ մթնոլորտում։ Մասնակից կանայք քննարկեցին՝ ✔ Ինչպե՞ս տարբերակել վստահելի տեղեկատվությունը կեղծից, ✔ Ինչպե՞ս լինել քննադատաբար մտածող մեդիաօգտատեր, ✔ Եվ ինչպե՞ս պաշտպանել սեփական տեղեկատվական անվտանգությունը։
Կարդալ ավելին
Այց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
31 | 03 | 2025
Մարտի 31-ին, «Քաղաքացիական Հաբ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ծրագրի շրջանակում կազմակերպվեց հանդիպում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների և Արցախից տեղահանված՝ ծրագրի շահառու կանանց միջև։ Հանդիպման ընթացքում նախարարության ԿՍԱԳՀ (Քաղաքացիների սոցիալական ապահովության գծով հարցերի) խորհրդականներ՝ Գայանե Ղարագյոզյանը, ով համակարգում է Լեռնային Ղարաբաղի բնակապահովման ծրագրերը, և Եվգինե Վարդանյանը, ով պատասխանատու է ԼՂ աջակցող մյուս նախաձեռնությունների համար, ներկայացրեցին պետական աջակցության գործող ծրագրերն ու հնարավորությունները։ Նախարարության ներկայացուցիչները նաև պատասխանեցին շահառուների բարձրացրած հարցերին՝ միտված հստակեցնելու իրենց իրավունքները, հնարավորությունները և պետության աջակցությունը: Շնորհակալ ենք մեր շահառու կանանց ակտիվ մասնակցության և ԱՍՀՆ ներկայացուցիչների պատրաստակամության համար։ Ծրագիրն իրականացվում է EED-ի (European Endowment for Democracy) աջակցությամբ։
Կարդալ ավելին
Մարտի 27-ին՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների կազմակերպված մեծ հանրահավաքի նախօրեին՝ «Քաղաքացիական հաբ» ԵՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում նախաձեռնող խմբի անդամներից Աշոտ Ավանեսյանի հետ
27 | 03 | 2025
Հանդիպմանը խոսնակը ներկայացրեց սպասվող(արդեն կայացած) հանրահավաքի դրդապատճառներն ու պայքարի ուղղությունները. 1. Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում 2. Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ 3. Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ 4. Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ։ Այնուհետև հարց ու պատասխանի միջոցով ձևավորվեց քննարկում, որտեղ մասնակիցները և՛ առաջադրեցին իրենց հուզող հարցերը, և՛ հնարավորություն ունեցան արտահայտել իրենց կարղիքն ու դիրքորոշումը։ Ունեցանք նաև առաջարկներ, որոնք ի գիտութուն ընդունվեցին։
Կարդալ ավելին
Կայացավ <<ԿԱՆԱՆՑ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ>> ծրագրի 1-ին հանդիպումը
14 | 03 | 2025
Մարտի 14-ին «Քաղաքացիական Հաբ» ՀԿ-ն մեկնարկեց իր նոր ծրագիրը՝ Արցախից տեղահանված կանանց աջակցելու նպատակով։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում», Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia վերջինիս գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ։ Քննարկեցինք կանանց առջև ծառացած սոցիալական, կրթական և իրավական խնդիրները, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները՝ նրանց իրավունքների պաշտպանության և ներգրավվածության ամրապնդման ուղղությամբ։ Ծրագիրն իրականացվում է EED-ի (European Endowment for Democracy) աջակցությամբ։
Կարդալ ավելին
Մեր դասընթացն ավարտվեց՝ նոր գիտելիքներով ու հմտություններով
10 | 02 | 2025
Սիրելի՛ ընկերներ, Մեր «Էլեկտրոնային կառավարման գործիքների ուսուցում» դասընթացն ավարտվեց, և մենք ուրախ ենք, որ մասնակիցները ձեռք բերեցին կարևոր հմտություններ՝ e-Gov համակարգերից օգտվելու, առցանց փաստաթղթեր ձևակերպելու, վճարումներ կատարելու և թվային միջավայրում ավելի ազատ ու անվտանգ գործելու համար։ Կից կարող եք տեսնել դասընթացի լուսանկարները, որոնք արտացոլում են մեր ուսումնական օրվա պահերը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ներգրավվածության և հետաքրքրության համար։ Շուտով կհայտարարենք նոր ծրագրերի մասին, այնպես որ հետևեք մեր էջին՝ բաց չթողնելու նոր հնարավորությունները! Գիտելիքը ուժ է, և մենք շարունակելու ենք այն տարածել!
Կարդալ ավելին
Հունվարի 27-ին ՀՀ ՏԿԵ նախարարի օգնական Լիանա Հովհաննիսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակիցները հնարավորություն ունեցան հղել արցախցիների բնակապահովման ծրագրի վերաբերյալ իրենց մտահոգություններն ու բողոքները
27 | 01 | 2025
Նախարարի օգնականը մանրամասն ներկայացրեծ հանրային քննարկման դրված նախագծի փոփոխված դրույթներն ու լսեց ներկաների կարծիքներն ու դիրքորոշումները բուն ծրագրի և փոփոխվող կետերի առնչությամբ։ Մասնակիցները նախագծի վերաբերյան առաջարկների մի ամբողջական փաթեթ ներկայացրին Լիանա Հովհաննիսյանին և խնդրեցին անպայման փոխանցել դրանք և քննարկել որոշում կայացնող կազմի հետ։ Վերջինս խոստացավ հետևողական լինել քննարկման ընթացքում վեր հանված մի շարք խնդիրների լուծմանը։
Կարդալ ավելին
Քաղաքացիական Հաբ ԵՀԿ-ն և Ռեստարտ հիմնադրամը ազդարարեցին բանավեճի ակումբի մեկնարկը
23 | 11 | 2024
Նոյեմբերի 23-ին անկրկնելի սիրուն Իջևանում կազմակերպվեց բանավեճի ակումբի առաջին հանդիպումը, որին մասնակցեցին արցախցի մի խումբ երիտասարդներ։ Բանախոս Զարուհի Համբարձումյանի շնորհիվ մասնակիցները լիարժեք պատկերացում ձևավորեցին բանավեճի էության և հիմնական սկզբունքների մասին Օրը առանձնանում էր Իջևանում կազմակերպված անչափ հետաքրքիր էքսկուրսիայով, որի ընթացքում մասնակիցները այցելեցին Իջևանի գինու և կոնյակի գործարան, զբոսնեցին արձանների հայտնի պուրակում:
Կարդալ ավելին
Հետազոտություն՝ անջատում հանուն փրկության և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ
13 | 10 | 2024
Սույն հետազոտության նպատակն է բացահայտել «անջատում հանուն փրկության» դոկտրինի էությունը միջազգային իրավունքում, այն ուսումնասիրելով ազգերի ինքնորոշման և անջատման (սեցեսիայի) իրավունքի համատեքստում: Ազգերի ինքնորոշման իրավունքը հետգաղութային շրջանում բավականին երկիմաստ ու անորոշ է և չի պատասխանում այն հարցեն, թե` արդյոք միջազգային իրավունքը թուլյատրում է «արտաքին» ինքնորոշումը, երբ ազգը (ժողովուրդը) ինքնորոշվում է որևէ պետությունից միակողմանի դուրս գալու՝ անջատվելու տեսքով: Վերջին տասնամյակներում առաջացել է «անջատում հանուն փրկության» տեսությունը, որը ենթադրում է, որ ժողովուրդը կարող է անջատման տեսքով ինքնորոշվել բացառիկ հանգամանքներում, երբ ներքին ինքնորոշում հնարավոր չէ: Հետազոտությունը փորձում է բացահայտել ինքնորոշման իրավունքի տեսությունից բխող՝ «անջատում հանուն փրկության» դոկտրինը, միաժամանակ փորձելով այն առանձնացնել ինքնորոշման իրավունքից և բացահայտել դրա էությունը միջազգային իրավունքում՝ հիմվելով դրա կիրառման պրակտիկա
Կարդալ ավելին
Բեռնել ավելին