Շրջափակում

Հետազոտական աշխատանք՝ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման հետևանքով աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ
16 | 12 | 2023
«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ի կողմից կազմակերպած «Քո իրավունքը» իրավական դպրոց ծրագրի շրջանակում կատարվել է «Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման հետևանքով աշխատանքային իրավունքների խախտումները» թեմայով հետազոտական աշխատանք։ Հետազոտական աշխատանքը կատարվել է մինչև 2023 թ․-ի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, և տեղ գտած փաստերն ու իրադարձությունները ներկայացնում են այդ օրվա իրավիճակը՝ չներառելով հաջորդող պատերազմն ու Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի Էթնիկ զտումը։
Կարդալ ավելին
Հետազոտություն՝ Արցախի Հանրապետության շրջափակման պայմաններում երեխաների իրավունքների խախտումների վերաբերյալ
15 | 12 | 2023
Սույն հետազոտությունը համապարփակ կերպով ներկայացնում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով երեխաների իրավունքների խախտումները, որոնք արձանագրվել են շրջափակման 9 ամսվա ընթացքում: Աշխատանքն իրականացվել է մինչև 2023թ. սեպտեմբերի 15-ը, այդ պատճառով ներկայացված չեն սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմը և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներն ու իրականություն դարձած էթնիկ զտումները։ Աշխատանքում շրջափակումը, հումանիտար իրավիճակն ու այլ իրողություններ ներկայացված են ներկա ժամանակով, երբ իրականացվել է հետազոտությունը։
Կարդալ ավելին
The voice of blockaded Artsakh
04 | 09 | 2023
Սեպտեմբերի 1-ին Արցախի դպրոցներում մեկնարկեց ուսումնական տարին։ Հազարավոր փոքրիկներ գնացին դպրոց առանց գրենական պիտույքների։Վիկտորիան իր սիրելի LOL տիկնիկի նկարով տետրը չի գտել, գույնզգույն գրիչներ, թղթեր, սոսինձ ու ռետին նույնպես։ Իրենց բակից պոկած ծաղիկներով եկել է դպրոց ու երկար մտածում է, թե ուսուցիչներից ում նվիրի։Արցախում դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում։
Կարդալ ավելին
The voice of blockaded Artsakh
22 | 08 | 2023
«The voice of blockaded Artsakh» շարքի 6-րդ էպիզոդը պատմում է շրջափակման մեջ գտնվող՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց մասին: Տիկին Զեմֆիրան 15 տարի է տառապում է շաքարային դիաբետով: Շրջափակման պայմաններում նրա կյանքն ու իրեն առնչվող խնդիրները անտանելի են դարձել: Հատուկ սննդակարգի հետևել չի ստացվում, սնվում է նրանով ինչ հաջողվում է հայթհայթել առկա սուղ պայմաններում: Ճնշումը ամեն օր բարձրանում է, որից էլ հաճախ գիտակցությունը կորցնում է: Հերթական անգամ ուշաթափվել է օրեր առաջ հացի հերթում՝ աչքերը բացել է «Շտապ օգնության» խմբի ջանքերի շնորհիվ:
Կարդալ ավելին
The voice of blockaded Artsakh
16 | 08 | 2023
«The voice of blockaded Artsakh» շարքի 5-րդ էպիզոդը պարենային անվտանգության խնդիրը սեփական ջանքերով լուծելու փորձերի մասին է։ Արդեն իսկ շրջափակման պայմաններում հազարավոր արցախցիներ էլ ավելի մեծ ջանքերով սկսեցին զբաղվել բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ՝ ապահովելու պարենային զամբյուղի գոնե իրենց ու մերձավորներին հասանելիք չափաբաժինը։ Շատերի հողատարածքը տնից կիլոմետրերով հեռու է, որն էլ բույսերի մշակման ամենամեծ խնդիրը դարձավ։ Վառելիքի խիստ սուղ պաշարները հնարավորություն չտվեցին խնամել բույսերն ու բերք հավաքել։
Կարդալ ավելին
The voice of blockaded Artsakh
09 | 08 | 2023
«The voice of blockaded Artsakh» շարքի 4-րդ էպիզոդը պատմում է Արցախի զբոսաշրջության վիճակի մասին: 2020թ. պատերազմից հետո ոլորտը կաթվածահար էր եղել: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ամբողջությամբ զրոյացրեց զբոսաշրջիկների թիվը Արցախ, և կասեցրեց ներքին տուրիզմի զարգացմանն ուղղված բոլոր ջանքերն ու արդեն սկսված ծրագրերը: Վառելիքի խիստ սուղ պաշարները արցախցիներին նույնիսկ սեփական՝ պատմամշակութային արժեք ներկայացնող վայրեր այցելելու հնարավորություն չեն տալիս:
Կարդալ ավելին
«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ի կողմից կազմակերպած ֆոտո-մրցույթի հաղթողներն են
08 | 08 | 2023
I-ին մրցանակային տեղ․ «Բլոկադա, օր․․․․ արդեն չեմ էլ հաշվում։ Դեկտեմբերից այս կողմ միայն վախ, որ աստիճանաբար վերածվում է ապրելակերպի։ Ամեն ինչին ուշադիր հետևող ժողովուրդը վաղուց է իր հարցերը լուծել քաղաքականության հետ, ձեռքերը լվացել արտաքին աջակիցներից, հաշվի նստել մահվան հետ ու որոշել․ մինչև կուլ գնալը պայքարել։ 78- ամյա տատիս կռիվը մեր տնից է, ավելին ասեմ՝ մեզ հետ, որպեսզի տեղյակ լինի ամեն ինչից ու ամենքից: Տատիս կռիվն էկրանի հետ է։ «Լուրեր»-ի ամեն թողարկման հետ բարձրանում է մեր տան հեռուստացույցի ձայնը։ Տատս վերցնում է համակարգչի առջև դրված աթոռը (քանի որ միայն այն է իր համար հարմար), նստում հեռուստացույցին շատ մոտ, դնում ակնոցը, որ արդեն որերորդ անգամ նորոգել էր հայրս, այն աստիճան, որ այլևս չէր փակվում։ Հետո ձեռքն է առնում հեռուստացույցի վահանակը և այդպես անշարժ մնում մինչև թողարկման ավարտը։ Թեկուզ «Լուրեր»-ի մեկնաբանի խոսքը լսվում է անգամ դրսից, այնուհանդերձ տատս լավ չի
Կարդալ ավելին
The voice of blockaded Artsakh
31 | 07 | 2023
«The voice of blockaded Artsakh» շարքի 3-րդ էպիզոդը պատմում է բազմազավակ մայր ՝ Լիանայի մասին։ Նրա 6-րդ զավակը ծնվել է շրջափակման ժամանակ։ 7 ամսական փոքրիկի համար կաթնախառնուրնդ են օգտագործում, որն այլևս Ստեփանակերտի դեղատներում չկա։ Մեծ երեխաները հազվադեպ գտած սիրելի ուտելիքը՝ շոկոլադ, կոնֆետ, չեն ուտում, պահում են փոքրի համար։
Կարդալ ավելին
The voice of blockaded Artsakh
24 | 07 | 2023
«Շրջափակված Արցախի ձայնը» շարքի երկրորդ էպիզոդը երիտասարդ բիզնեսմենի՝ Արամի մասին է: Մեկ տարի առաջ նա ընտանեկան բիզնես հիմնեց՝ հրուշակեղենի արտադրություն: Ամիսներ անց սկսնակ բիզնեսմենը բախվեց շրջափակմանն ու վերջինիս հանգեցրած ծանր խնդիրներին: Վառելիքի սղություն, հումքի պակաս, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ, որոնք էլ բերեցին տեխնիկայի անսարքության: Դժվարություններին հնարավոր եղավ դիմակայել 6 ամիս: Արտադրամասն արդեն 1 ամիս է փակ է:
Կարդալ ավելին
Արցախի ՀԿ-ների հայտարարությունն ուղղված միջազգային կազմակերպություններին
20 | 07 | 2023
Ավելի քան 200 օր է, ինչ Ադրբեջանը անօրինական շրջափակում է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ1. Հորդորել/ստիպել Ադրբեջանին անմիջապես բացել Լաչինի միջանցքը՝ բացել միջանցքը ազատ և անվտանգ անցման համար, անվերապահորեն, բոլոր մարդկանց և մեքենաների համար։ 2. Տեղադրել միջազգային փաստահավաք խումբ Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ մոնիթորինգ իրականացնելու և տեսնելու, թե ինչպես են ոտնահարվում մեր իրավունքները։ 3. Վերջ դնել ԼՂ ժողովրդի մեկուսացմանը և ապահովել միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ազատ մուտքը, որպեսզի կարողանան վերահսկել մարդու իրավունքների և անվտանգությանը սպառնացող վտանգները։
Կարդալ ավելին
Բեռնել ավելին