Հետազոտություններ

Հետազոտություն՝ անջատում հանուն փրկության և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ
13 | 10 | 2024
Սույն հետազոտության նպատակն է բացահայտել «անջատում հանուն փրկության» դոկտրինի էությունը միջազգային իրավունքում, այն ուսումնասիրելով ազգերի ինքնորոշման և անջատման (սեցեսիայի) իրավունքի համատեքստում: Ազգերի ինքնորոշման իրավունքը հետգաղութային շրջանում բավականին երկիմաստ ու անորոշ է և չի պատասխանում այն հարցեն, թե` արդյոք միջազգային իրավունքը թուլյատրում է «արտաքին» ինքնորոշումը, երբ ազգը (ժողովուրդը) ինքնորոշվում է որևէ պետությունից միակողմանի դուրս գալու՝ անջատվելու տեսքով: Վերջին տասնամյակներում առաջացել է «անջատում հանուն փրկության» տեսությունը, որը ենթադրում է, որ ժողովուրդը կարող է անջատման տեսքով ինքնորոշվել բացառիկ հանգամանքներում, երբ ներքին ինքնորոշում հնարավոր չէ: Հետազոտությունը փորձում է բացահայտել ինքնորոշման իրավունքի տեսությունից բխող՝ «անջատում հանուն փրկության» դոկտրինը, միաժամանակ փորձելով այն առանձնացնել ինքնորոշման իրավունքից և բացահայտել դրա էությունը միջազգային իրավունքում՝ հիմվելով դրա կիրառման պրակտիկա
Կարդալ ավելին
Հետազոտական աշխատանք՝ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման հետևանքով աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ
16 | 12 | 2023
«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ի կողմից կազմակերպած «Քո իրավունքը» իրավական դպրոց ծրագրի շրջանակում կատարվել է «Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման հետևանքով աշխատանքային իրավունքների խախտումները» թեմայով հետազոտական աշխատանք։ Հետազոտական աշխատանքը կատարվել է մինչև 2023 թ․-ի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, և տեղ գտած փաստերն ու իրադարձությունները ներկայացնում են այդ օրվա իրավիճակը՝ չներառելով հաջորդող պատերազմն ու Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի Էթնիկ զտումը։
Կարդալ ավելին
Հետազոտություն՝ Արցախի Հանրապետության շրջափակման պայմաններում երեխաների իրավունքների խախտումների վերաբերյալ
15 | 12 | 2023
Սույն հետազոտությունը համապարփակ կերպով ներկայացնում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով երեխաների իրավունքների խախտումները, որոնք արձանագրվել են շրջափակման 9 ամսվա ընթացքում: Աշխատանքն իրականացվել է մինչև 2023թ. սեպտեմբերի 15-ը, այդ պատճառով ներկայացված չեն սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմը և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներն ու իրականություն դարձած էթնիկ զտումները։ Աշխատանքում շրջափակումը, հումանիտար իրավիճակն ու այլ իրողություններ ներկայացված են ներկա ժամանակով, երբ իրականացվել է հետազոտությունը։
Կարդալ ավելին
Կոռուպցիայի դրսևորումները Արցախում. պատճառները և կանխարգելման հնարավոր ուղիները
27 | 04 | 2023
Կոռուպցիան լուրջ սպառնալիք է երկրի անվտանգության համար. այն մեծ վնաս է հասցնում հասարակությանը, խարխլում է պետական իշխանության հիմքերը, նվազեցնում է պետական և մունիցիպալ մարմինների գործունեության արդյունավետությունը և նրանց հեղինակությունը, խոչընդոտում է ընդհանուր երկրի տնտեսական զարգացմանը։ Ինչպես հեղինակն է ամփոփում աշխատության մեջ՝ <<Պետք է նշել, որ ըստ վիճակագրության դա Արցախի Հանրապետությունում լայն տարածում չունի՝ հատկապես համեմատած այլ երկրների իրավիճակին, իսկ նմանատիպ դեպքերի վերաբերյալ քրեական վարույթներով տարվում է պատշաճ քննություն: Որոշ դեպքերում նաև հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը և առանց այդ էլ բարդ դրությունը՝ շատ մարմիններում գիտեն, որ դա կա, բայց լռում են (լռելու այլ պատճառներ աշխատանքում ևս թվարկված են):Իհարկե, այստեղ նշանակություն ունի հանցագործության լատենտային՝ գաղտնի բնույթը, քանի որ դրանով պայմանավորված վիճակագրական տեսքը իրականից կարող է տարբերվել: Դրա համար կոռուպցիայի բացահայտման գործով զբաղվում են նաև հատուկ մասնագիտացված ՀԿներ, որի փորձն ո
Կարդալ ավելին
Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները շրջափակման ժամանակ
20 | 02 | 2023
Զեկույց՝ միջազգային կազմակերպություններին՝ շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից կատարվող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ «Քաղաքացիական Հաբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ծավալուն զեկույց են ներկայացրել միջազգային կազմակերպություններին՝ շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից կատարվող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցը մանրակրկիտ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման հումանիտար հետևանքները։ Այն վերլուծում է իրավիճակը նաև իրավական տեսանկյունից, քանի որ շրջափակումը խախտել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երկար ցուցակը։
Կարդալ ավելին
Արցախյան հիմնախնդիրը ծագումից մինչև մեր օրեր: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարներն ու անկախ պետականության անհրաժեշտությունը
27 | 01 | 2023
Սույն հետազոտությունը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ է, մասնավորապես` արցախյան հակամարտության պատմական, քաղաքական ու իրավական գործընթացների մասին, որոնք տեղի են ունեցել հակամարտության ծագումի ց ի վեր` մինչ օրս, դրանց լրիվ, համակողմանի և օբյեկտիվ վերլուծության միջոցով, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, դրա իրավական հիմքերի ու իրավական երաշխիքների մասին։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նաև հակամարտության վերջին էսկալացիայի` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ներկայումս ստեղծված բարդ իրադրության պայմաններում իրավական խնդիրների լուծման հեռանկարները։
Կարդալ ավելին
Արցախի Հանրապետության ձեռքբերումներն ու բացթողումները հակամարտության համատեքստում
21 | 01 | 2023
Ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմամբ ձևավորվող պետությունների ճանաչման գործընթացների ուսումնասիրությունը վկայում է, որ պետության բնականոն զարգացումը պետք է ընթանա հետևյալ երեք փուլերով՝ անկախության հռչակում, պետության միջազգայինճանաչում (անդամակցություն ՄԱԿ-ին) և պետության կայացում, որոնցից ամենատևականն ու ամենաբարդը երկրորդն է՝ ճանաչումը, քանի որ սահմանափակ միջազգային շփումներ ունեցող երիտասարդ պետությունը պետք է կարողանա աջակցություն ստանալ այլ պետություններից: Մինչ օրս միջազգային հանրությունը մեր հակամարտության վերաբերյալ իր մոտեցումներում առավելությունը տալիս է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին, մինչդեռ երկակի ստանդարտներով գործելով, Արևմուտքը ճանաչել է Կոսովոյի, իսկ ՌուսաստանըԱբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը բացառում է արցախահայությանը Ադրբեջանի իրավազորության ներքո բերելու հնարավորությունը, ու ևս մեկ անգամ հաստատում է Արցախի ինքնորոշման այլընտրանք չունեցող բնույթը:
Կարդալ ավելին
Անվտանգ Արցախի տեսլականը
21 | 01 | 2023
Այսօր Արցախը կանգնած է անվտանգային լրջագույն խնդիրների առջև: Անվտանգ Արցախի տեսլականը պետք է կապել նաև մրցունակ կրթական համակարգի ստեղծման հետ։ Կրթական համակարգն ընդգրկում է ընտանեկան դաստիարակումից մինչև հետբուհական կրթություն և ներկայանում որպես առանձին խոշոր ոլորտ, որտեղ ստեղծվում են ազգային հարստության կարևորագույն բաղադրատարրերը՝ գիտելիքների ֆոնդը, հմտությունները, աշխատուժի որակական հատկանիշները:
Կարդալ ավելին
«Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց սոցիալական իրավունքների հասանելիության վերաբերյալ» զեկույցի ներկայացում
24 | 11 | 2022
2022թ. նոյեմբերի 24-ին Քաղաքացիական հաբ ՀԿ և Առաքելություն Հայաստան ԲՀԿ Արցախի մասնաճյուղը ներկայացրեցինին համատեղ աշխատանքը՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց սոցիալական իրավունքների հասանելիության վերաբերյալ զեկույցը։ Քննարկմանը ներկա էին Արցախի Հանրապետության կառավարությունից, տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ։ Ներկայացվեց հետազոտության ժամանակ վեր հանված մի շարք խնդիրներ, քննարկվեց դրանց լուծման հնարավոր մեխանիզմները։ Զեկույցի նպատակն էր ուսումնասիրել ԱՀ դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց սոցիալական իրավունքների հասանելիությունը՝ հիմնվելով նույնանուն հետազոտությունից ստացած արդյունքների վրա:Հետազոտության արդյունքները հնարավորություն են տվել ստանալ ամփոփ պատկեր՝ նկարագրելով թեմային առնչվող միջազգային և տեղական իրավական շրջանակը, դրանց միջոցով առաջարկվող պաշտպանության և սոցիալական աջակցության մեխանիզմները՝ համադրելով ԱՀ դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց, ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների տեսակների
Կարդալ ավելին
Ուսանողական հետազոտությունների մրցույթի ամփոփում
06 | 09 | 2022
2022թ. Սեպտեմբերի 6-ին «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Արցախի Պետական Համալսարանի հետ, հայտարարեց հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մրցույթը նախատեսված է Արցախի Պետական Համալսարանի ուսանողների համար։ Ծրագրի հիմնական նպատակն է ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտքի կարողությունները՝ միևնույն ժամանակ աշխատելով տարբեր աղբյուրների հետ։ Հետազոտական աշխատանքները նախատեսված էին իրականացնել 5 թեմաներով՝ Արցախի հարցի իրավական լուծում, Անվտանգ Արցախի տեսլական, Արցախի Հանրապետության ձեռքբերումներն ու բացթողումները հակամարտության համատեքստում, Մարդու իրավունքների հիմնախնդիրներն ու լուծումներն Արցախում, Կոռուպցիայի հիմնախնդիրներն ու լուծումներն Արցախում։ Մրցույթին դիմած ուսանողներից ընտրվեցին հինգը, որոնք իրենց հետազոտությունները պետք է ավարտեն մինչև 2023 թվականի հունվարի 31-ը։ Այնուհետև նախատեսված է հետազոտությունների ներկայացումը Արցախի պետական համալսարանում։ Մրցույթի մասին Արցախի Հանրային Հեռուստատեսության հաղոր
Կարդալ ավելին
Բեռնել ավելին