Հայտարարություններ

Twitter-ի ուսուցման ԴԱՍԸՆԹԱՑ
02 | 08 | 2023
Twitter-ի ուսուցման ԴԱՍԸՆԹԱՑ «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն կազմակերպում է տվյալ ժամանակաշրջանում Արցախի համար կարևոր տեղեկատվական մի հարթակի «Թվիթեր»-ի մասին դասընթաց։Դասընթացի արդյունքում ձեռք կբերենք տվյալ սոցհարթակին տիրապետելու բավականաչափ հմտություններ՝ Արցախում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները համապատասխան անձանց և կազմակերպությունների իրազեկելու։ Դասընթացը կվարի ոլորտի փորձագետ՝ Գեղամ Վարդանյանը։ Ֆորմատը՝ ՕՆԼԱՅՆ Օրը՝ օգոստոսի 4 Ժամը՝ 18:00
Կարդալ ավելին
Արցախի ՀԿ-ների հայտարարությունն ուղղված միջազգային կազմակերպություններին
20 | 07 | 2023
Ավելի քան 200 օր է, ինչ Ադրբեջանը անօրինական շրջափակում է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ1. Հորդորել/ստիպել Ադրբեջանին անմիջապես բացել Լաչինի միջանցքը՝ բացել միջանցքը ազատ և անվտանգ անցման համար, անվերապահորեն, բոլոր մարդկանց և մեքենաների համար։ 2. Տեղադրել միջազգային փաստահավաք խումբ Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ մոնիթորինգ իրականացնելու և տեսնելու, թե ինչպես են ոտնահարվում մեր իրավունքները։ 3. Վերջ դնել ԼՂ ժողովրդի մեկուսացմանը և ապահովել միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ազատ մուտքը, որպեսզի կարողանան վերահսկել մարդու իրավունքների և անվտանգությանը սպառնացող վտանգները։
Կարդալ ավելին
Արցախի ՀԿ-ների հայտարարությունը՝ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ
12 | 07 | 2023
Արցախի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ. Հուլիսի 8-ին և 9-ին Սիվիլնեթի լրագրող Հայկ Ղազարյանը լուսաբանում էր Արցախի Հանրապետության դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ցույցը։ Ցուցարարները հավաքվել էին իրենց բողոքը հայտնելու, որ փաստաբաններին չեն թույլատրում տեսակցել իրենց պաշտպանյալ կալանավոր Արման Իսրայելյանին։ Երբ իրարանցում է սկսվել ոստիկանության և ցուցարարների միջև, ինչը հեռախոսով նկարահանելիս է եղել Հայկ Ղազարյանը, ոստիկանության ծառայողը ապօրինաբար խլել է վերջինիս բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը։ Հայկ Ղազարյանը ոստիկանին խնդրել է ներկայանալ, բայց նա չի ներկայացել և առանց հեռախոսը վերադարձնելու հեռացել է։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձրել էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ, բայց՝ տեսագրությունը ջնջած։ Այնուհետև, հուլիսի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ տուն գնալու ճանապարհին հարձակվել են Հայկ Ղազարյանի վրա, քաշքշել, հարվածներ հասց
Կարդալ ավելին
Արցախի քաղաքացիական հասարակության բաց նամակը միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբ
10 | 07 | 2023
Արցախի քաղաքացիական հասարակության բաց նամակը միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբԱրցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը, որ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ, դիմում է աշխարհի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնք կոչված են ապահովելու միջազգային իրավունքի պատշաճ կատարումը։2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ հերթական սադրանք նախաձեռնելով՝ Ադրբեջանը խորացրել է Արցախի շրջափակումը, որը տևում է գրեթե 7 ամիս՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած։ Ադրբեջանն արգելափակել է ԿԽՄԿ-ի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից իրականացվող մարդասիրական փոխադրումները, այդ թվում՝ հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ, սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի մատակարարումները՝ դրանով իսկ կտրուկ սրելով երկրում առկա հումանիտար ճգնաժամը։ Մեկ շաբաթ անց՝ 2023 թվականի հունիսի 22-ին, ադրբեջանական կողմը բետ
Կարդալ ավելին
 «Քո իրավունքը» իրավական դպրոց
15 | 06 | 2023
Քո իրավունքը «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն սկսում է տարբերվող և Արցախի համար ակտուալ ծրագիր՝ «Քո իրավունքը» խորագրով, որը հնարավորություն կտա ոչ միայն կուտակել տեսական գիտելիքներ, այլ նաև զարգացնել գործնական հմտությունները։ Եռամսյա ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան. ծանոթանալ միջազգային և ներպետական իրավունքին, դրանց խախտումներին և լուծման մոդելներին, հասկանալ Արցախյան հիմնախնդրի էությունը իրավական համատեքստում, ամրապնդել գիտելիքները բանավեճի միջոցով, կատարել թիմային հետազոտական աշխատանք, հանդես գալ Կառավարության մոդել համաժողով սիմուլյացիոն խաղում՝ նշելով ներկա իրավիճակում խնդիրների լուծման ուղիներ։ Ծրագրին կարող են դիմել 17֊30 տարեկան անձիք։ Հայտերի ընդուման վերջնաժամկետը` հունիսի 23։Ծրագրին անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը
Կարդալ ավելին
Արցախի հասարակական կազմակերպությունները ներկայացրել են զեկույց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ
07 | 02 | 2023
Արցախի հասարակական կազմակերպությունները ներկայացրել են զեկույց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։ Հայտարարությանն անդրադարձել է Արցախի Հանրային Հեռուստատեսությունը: Զեկույցը մանրակրկիտ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման հումանիտար հետևանքները։ Այն վերլուծում է իրավիճակը նաև իրավական տեսանկյունից, քանի որ շրջափակումը խախտել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երկար ցուցակը։
Կարդալ ավելին
«Բանավեճի և բանակցային հմտություններ» ԴԱՍԸՆԹԱՑ
27 | 01 | 2023
Քաղաքացիական հաբ ՀԿ-ն հայտարարում է՝Բանավեճի և բանակցային հմտություններ դասընթացը: Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան բանավեճի և բանակցությունների հիմնական տեսակներին, կզարգացնեն բանավիճելու ու բանակցելու կարողությունները։ Հնարավորություն կունենան մասնակցելու գործնական բանավեճերի` համաշխարհային բանավեճերի առաջնության ֆորմատով և բանակցությունների դերախաղերի, որոնք հիմնված կլինեն իրական բանակցությունների ձևաչափերի մոդելների վրա։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետը՝ Փետրվարի 5: Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով կից հայտադիմումը https://forms.gle/La1nE9XWrhCgXL9d8
Կարդալ ավելին
Բաց նամակ Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպություններից ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին
21 | 01 | 2023
Բաց նամակ Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպություններից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին Շուրջ երեք տասնամյակ ԵԱՀԿ Մինսկի խումբը և, հետևաբար, նրա երեք համանախագահները, ունենալով համապատասխան միջազգային մանդատ, առաջատար միջնորդ դեր են խաղացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով համապարփակ կարգավորման ուղիների որոնման մեջ՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքները ներառում էին նաև կարևոր սկզբունքներ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա պետք է որոշվի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը և ուժի և սպառնալիքի չկիրառում։ Սակայն 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված զինված ագրեսիան՝ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ, հետ մղեց հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երկարաժամկետ ջանքերը։ Մենք վստահ ենք, որ ուժի ոչ լեգիտիմ կիրառման արդյունքում ստեղծված իրավի
Կարդալ ավելին
Արցախի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ
13 | 12 | 2022
Արցախի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ 2022 թ․-ի Դեկտեմբերի 12-ի առավոտյան 10։30 -ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Մեկ օրից ավել է ամբողջությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախի 120 000 հայ բնակչությունը զրկված է ոչ միայն արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից, այլ նաև սննդամթերքի, դեղամիջոցների, էներգակիրների և կյանքի համար առաջնային այլ ապրանքների մատակարարումից։Ադրբեջանի այս պրովոկացիան տարիներ շարունակ իրականացվող հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, որի միակ նպատակը Արցախի հայ բնակչության տեղահանումն է, և այդ միջոցով Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը: Էթնիկ զտումների և տեղահանման այս քաղաքականությունը ուղեկցվում է մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, ինչպես օրինակ ազատ տեղաշարժվելու, սննդի և բժշկական օգնության իրավունքները։ Ադրբեջանն այս քայլերով նաև շարունակական հոգեբանական ճնշում և վախի մթնոլորտ է փորձում ստեղծել արցախահայության շրջանում։ Այ
Կարդալ ավելին
Հետազոտական աշխատանքների մրցույթ
06 | 09 | 2022
Քաղաքացիական հաբ հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Արցախի Պետական Համալսարանի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանի հետ, հայտարարում է հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մրցույթը նախատեսված է Արցախի Պետական Համալսարանի ուսանողների համար։ Խրախուսվում է ուսանողների լայն մասնակցությունը՝ անկախ մասնագիտությունից և գիտական աստիճանից։ Ծրագրի հիմնական նպատակն է ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտքի կարողություններ՝ միևնույն ժամանակ աշխատելով տարբեր աղբյուրների հետ։Հետազոտական աշխատանքները պետք է առնչվեն, առանց սահմանափակվելու, հետևալ թեմաներից որևէ մեկին՝ Արցախի հարցի իրավական լուծում, Անվտանգ Արցախի տեսլական, Արցախի Հանրապետության ձեռքբերումներն ու բացթողումները հակամարտության համատեքստում, Մարդու իրավունքների հիմնախնդիրներն ու լուծումներն Արցախում, Կոռուպցիայի հիմնախնդիրներն ու լուծումներն Արցախում։ Ավարտուն աշխատությունը պետք է լինի մինչև 25 էջ՝ հնարավորինս օբյեկտիվ, համակողմանի, վերլուծական, զանազան աղբյուրների ընդգրկմամբ։ Մրցույթի ընթացակա
Կարդալ ավելին
Բեռնել ավելին