Ընտրությունների դիտարկում
Սահմանադրական բարեփոխումները Արցախում
08 | 07 | 2022
Գիտենք, որ Արցախում 2022թ. տարեսկզբին ստեղծվել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։Եվ հանձնաժողովին հանձնարարվել էր եռամսյա ժամկետում ԱՀ նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:Կարևորելով ներկայացվող Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումը նաև ՀԿ ոլորտի ներկայացուցիչների հետ, սույն թվականի Հուլիսի 8-ին հանդիպում-քննարկում կազմակերպեցինք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Սոնա Համբարձումյանի հետ։
ԹԵՄԱՆ` Սահմանադրական բարեփոխումները Արցախում։
2021 թ.-ի դեկտեմբերի 10-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկում
10 | 12 | 2021
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի 2համայնքներում՝ Մարտունի քաղաքում և Գիշի գյուղում անցկացվել են տեղականինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրականգործընթացները հսկվել են Ականատես դիտորդական առաքելության և Քաղաքացիական հաբ հասարակական կազմակերպության կողմից՝ երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։
2021թ. ՏԻՄ Ընտրությունների դիտարկում
10 | 10 | 2021
Դիտարկման մեթոդաբանություն
Երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է 2021 թ. սեպտեմբերի 26-ին՝ ներգրավելով երկարաժամկետ 4 դիտորդ՝ ԱՀ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր համայնքներում դիտարկելու և գնահատելու նախընտրական և քվեարկության օրվա գործընթացները:
Նախընտրական ժամանակահատվածում դիտարկման առարկա են հանդիսացել ընտրությունների վարչարարությունը, այդ թվում՝ Տարածքային ընտրական հանձնաժողովների գործունեությունը, գործողությունների համապատասխանությունը ժամանակացույցին, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը, բողոքների քննությունը և այլն:
Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Տեղերում դիտորդները հանդիպել են տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների, նախագահի թեկնածուների,
Տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետությանն ուղղված դասընթաց
22 | 09 | 2021
Դասընթացը վարում էր ՀՀ-ում Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ Արտաշես Աբրահամյանը։
Թեման՝ Տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետությունը:
Միջոցառումն իրականացվեց հետևյալ համայնքներում`
- Խաչմաչ- Ծաղկաշատ- Հերհեր- Նոր Ղազանչի։
Դասընթացներին ներկա էին` համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամները և բնակիչները։
2020թ. ԱՀ նախագահական և ԱԺ ընտրությունների դիտարկում
16 | 06 | 2020
2020թ․ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահի և Ազգային ժողովիընտրություններին Ականատես դիտորդական նախաձեռնությունը իրականացրել էերկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն՝ արցախյան Քաղաքացիական հաբհասարակական կազմակերպության (ՀԿ) հետ համագործակցությամբ։
Հրապարակվել է 2020թ․-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններին Ականատես դիտորդական նախաձեռնության կողմից արցախյան Քաղաքացիական հաբ հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացված երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության գործընթացն ու արդյունքները ներկայացնող ամփոփիչ զեկույցը։
Արձանագրված խնդիրներից զատ զեկույցում նաև տեղ են գտել մի շարք առաջարկություններ՝ ուղղված ընտրությունների վարչարարության, նախընտրական քարոզչության, քարոզչության ֆինանսավորման և այլ ոլորտներին առնչվող հարցերի բարելավմանը։
Ամփոփիչ զեկույցն ամբողջությամբ՝ կից:
Երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթաց
02 | 02 | 2020
Արցախի Հանրապետությունում 2020թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ Ականատես նախաձեռնությունը Արցախում գործող Քաղաքացիական հաբ ՀԿ-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է երկարաժամկետ դիտորդական առաքելություն՝ դիտարկելու նախընտրական և հետընտրական գործընթացները:
Փետրվարի 2-ին և 3-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ առաքելության երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացը։ Երկարաժամկետ դիտորդների թիմում ընդգրկված են Արցախի բոլոր շրջաններից 16 դիտորդներ։
Դասընթացը վարում էր՝ Ալիկ Պետրոսյանը:
Դասընթաց: Տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքը
15 | 12 | 2019
Բանախոս՝ Լևոն Բարսեղյան
Քննարկման թեմաները՝
Տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքը և գործունեությունը։
Տեղական ինքնակառավարումը
Տեղական ինքնակառավարման մարմինները
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը
Տեղեկացումը համայնքի ավագանու նիստերի մասին
Համայնքի ավագանու անդամի իրավունքները և պարտականությունները
Դիտորդական առաքելություն Արցախում (2019թ. ՏԻՄ ընտրություններ)
08 | 09 | 2019
Քաղաքացիական հաբ ՀԿ-ն, Ականատես դիտորդական առաքելության հետ համագործակցությամբ իրականացրել է 2019թ. ՏԻՄ ընտրությունների դիտարկում:
Ներգրավված են եղել 103 դիտորդ, 53-ը Արցախից՝ որպես տեղական և 50-ը՝ Հայաստանից՝ որպես օտարերկրյա հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության դիտորդներ։
Դիտորդներից 80-ը 40 տեղամասում հսկել են քվեարկության օրվա ողջ գործընթացը։ Դիտարկումն իրականացվել է Ստեփանակերտում և Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների 4 քաղաքային և 15 գյուղական համայնքներում։
Դիտորդներից 23-ն ներգրավվել է որպես շրջիկ դիտորդ՝ 10 խմբում, որոնք այցելել են լրացուցիչ 81 տեղամաս։
Դիտորդական առաքելությանը աջակցել է Ստեփանակերտում տեղակայված համակարգող խումբը, որը ներառել է 8 համակարգող, 8 օպերատոր և 8 իրավաբան։
Արցախի Հանրապետությունում 2019 թ․ սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրվա դիտարկման նախնական ամփոփումը տեսանյութով՝ https://fb.watch/jxlTx9ogrH/
Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդության ընթացքի ամփոփում
Ա
Դիտորդների նախապատրաստում ուղղորդված դասընթացների միջոցով
03 | 09 | 2019
Դիտորդների նախապատրաստում ուղղորդված դասընթացների միջոցով
Դասընթացի ժամանակ քննարկվեցին հետևայլ կետերը՝
Առաքելության նպատակն ու սկզբունքները,
Արցախի Հանրապետության ընտրական համակարգը,
ՏԻՄ ընտրություններում քվեարկության օրվան առնչվող ընթացակարգերը,
Հետընտրական գործընթացները
Ընտրական գործընթացում ընդգրկված դերակատարների իրավունքներն ու պարտականությունները,
Դիտորդի իրավունքներն ու պարտականությունները,
Դիտորդի կողմից խախտումների արձանագրման և հաշվետվությունների ներկայացման կարգը։