The voice of blockaded Artsakh

04 | 09 | 2023

Սեպտեմբերի 1-ին Արցախի դպրոցներում մեկնարկեց ուսումնական տարին։ Հազարավոր փոքրիկներ գնացին դպրոց առանց գրենական պիտույքների։
Վիկտորիան իր սիրելի LOL տիկնիկի նկարով տետրը չի գտել, գույնզգույն գրիչներ, թղթեր, սոսինձ ու ռետին նույնպես։ Իրենց բակից պոկած ծաղիկներով եկել է դպրոց ու երկար մտածում է, թե ուսուցիչներից ում նվիրի։
Արցախում դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում։