Հետազոտական աշխատանք՝ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման հետևանքով աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ
16 | 12 | 2023
«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ի կողմից կազմակերպած «Քո իրավունքը» իրավական դպրոց ծրագրի շրջանակում կատարվել է «Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման հետևանքով աշխատանքային իրավունքների խախտումները» թեմայով հետազոտական աշխատանք։
Հետազոտական աշխատանքը կատարվել է մինչև 2023 թ․-ի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, և տեղ գտած փաստերն ու իրադարձությունները ներկայացնում են այդ օրվա իրավիճակը՝ չներառելով հաջորդող պատերազմն ու Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի Էթնիկ զտումը։