Մենք վերագրանցվում ենք և շարունակում մեր գործունեությունը
10 | 02 | 2024
Սույն թվականի, հունվարի 19-21-ը «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն ԹԻՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել է ֆորում, որի ընթացքում քննարկվել և մշակվել է ռազմավարություն «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ի հետագա անելիքների հետ կապված։
Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց վերաբացել «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն և շարունակել գործունեությունը ՀՀ-ում։
Ինչպես նաև ֆորումի ընթացքում իրականացվել են տարբեր ոլորտային հանդիպում-քննարկումներ, մասնավորապես՝
- ՀՀ միգրացիայի ծառայության պետ՝ Արմեն Ղազարյանի հետ իրականացվել է քննարկում՝ արցախահայերի կարգավիճակի, իրավական հարցերի և աջակցության ծրագրերի շուրջ։
- հոգեբան՝ Սոնա Մանուսյանի հետ քննարկվել է հոգեբանական տրավմաների առաջացման պատճառները, ազդեցությունը և դրանց հաղթահարումը։
- ԹԻՀԿ խորհրդի անդամ՝ Իզաբելլա Սարգսյանի հետ իրականացվել է քննարկում ՀՀ -ում քաղաքացիական հասարակության դերի և կարևորության հետ կապված։
- «Թարգիր Լաո» փոդքասթի հաղորդավարներ՝ Կարպիս Փաշոյանի և Գոռ Մադոյանի հետ իրականացվել է քննարկում տարբեր թեմաների շուրջ։