Դրամաշնորհային ծրագիր-առաջարկի կազմում և ֆոնդհայթայթում
Ցանկանում եք ունենալ կայուն ՀԿ
«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն առաջարկում է երկօրյա դասընթաց հենց ձեզ համար
Թեման՝ Դրամաշնորհային ծրագիր-առաջարկի կազմում և ֆոնդհայթայթում
Օրը՝ հունիսի 14, 15
Ժամը՝ 10:00 - 16:00
Վայրը՝ Սարյան 12, 5-րդ հարկ, ԹԻՀԿ գրասենյակ.
Դասընթացի ընթացքում կհասկանանք ինչպես ՃԻՇՏ գրել ծրագրի առաջարկ, որոնք են այն հիմնական կանոնները, որոնց պետք է հետևենք. Նաև ուշադրություն կհատկացնենք ծրագրի բյուջեին, հասկանալու վերջինիս կառուցվածքն ու բաղադրիչները։
Դասընթացի երկրորդ հատվածում կներկայացվի քրաուդֆանդինգը որպես ֆինանսական միջոցների հայթայթման
տեսակ, որը կխթանի ՀԿ-ների հմտությունների ու կարողությունների զարգացմանը ֆոնդհայթայթման բնագավառում։
Դասընթացը նախատեսված է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար։