Կայացավ <<ԿԱՆԱՆՑ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ>> ծրագրի 1-ին հանդիպումը
14 | 03 | 2025
Մարտի 14-ին «Քաղաքացիական Հաբ» ՀԿ-ն մեկնարկեց իր նոր ծրագիրը՝ Արցախից տեղահանված կանանց աջակցելու նպատակով։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում», Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia վերջինիս գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ։ Քննարկեցինք կանանց առջև ծառացած սոցիալական, կրթական և իրավական խնդիրները, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները՝ նրանց իրավունքների պաշտպանության և ներգրավվածության ամրապնդման ուղղությամբ։
Ծրագիրն իրականացվում է EED-ի (European Endowment for Democracy) աջակցությամբ։