Մեդիագրագիտության հմտություններ՝ Արցախի կանանց համար

15 | 04 | 2025


Ապրիլի 15-ին «Քաղաքացիական Հաբ» ԵՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ մեդիագրագիտության թեմայով դասընթաց, որին մասնակցում էին Արցախից տեղահանված կանայք։

Դասընթացը վարեց մեդիամասնագետ Լուսինե Գրիգորյանը, ով թեման ներկայացրեց հասանելի ու գործնական ձևաչափով՝ համադրելով տեսական գիտելիքն ու խաղային-պրակտիկ վարժություններ։

Դասընթացն անցավ ակտիվ, ջերմ և մտերմիկ մթնոլորտում։ Մասնակից կանայք քննարկեցին՝

✔ Ինչպե՞ս տարբերակել վստահելի տեղեկատվությունը կեղծից,

✔ Ինչպե՞ս լինել քննադատաբար մտածող մեդիաօգտատեր,

✔ Եվ ինչպե՞ս պաշտպանել սեփական տեղեկատվական անվտանգությունը։