Հետազոտական աշխատանքների մրցույթ
06 | 09 | 2022
Քաղաքացիական հաբ հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Արցախի Պետական Համալսարանի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանի հետ, հայտարարում է հետազոտական աշխատանքների մրցույթ։
Մրցույթը նախատեսված է Արցախի Պետական Համալսարանի ուսանողների համար։ Խրախուսվում է ուսանողների լայն մասնակցությունը՝ անկախ մասնագիտությունից և գիտական աստիճանից։ Ծրագրի հիմնական նպատակն է ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտքի կարողություններ՝ միևնույն ժամանակ աշխատելով տարբեր աղբյուրների հետ։
Հետազոտական աշխատանքները պետք է առնչվեն, առանց սահմանափակվելու, հետևալ թեմաներից որևէ մեկին՝
Հետազոտական աշխատանքները պետք է առնչվեն, առանց սահմանափակվելու, հետևալ թեմաներից որևէ մեկին՝
- Արցախի հարցի իրավական լուծում,
- Անվտանգ Արցախի տեսլական,
- Արցախի Հանրապետության ձեռքբերումներն ու բացթողումները հակամարտության համատեքստում,
- Մարդու իրավունքների հիմնախնդիրներն ու լուծումներն Արցախում,
- Կոռուպցիայի հիմնախնդիրներն ու լուծումներն Արցախում։
Ավարտուն աշխատությունը պետք է լինի մինչև 25 էջ՝ հնարավորինս օբյեկտիվ, համակողմանի, վերլուծական, զանազան աղբյուրների ընդգրկմամբ։
Մրցույթի ընթացակարգերի մասին
----------------------------
Մրցույթի հաղթող 5 ուսանողները կստանան կրթաթոշակ՝ 100 000 դրամի չափով։ Նախատեսված է նաև դրամական փոխհատուցում հետազոտական աշխատանքի ղեկավարի/դասախոսի/ համար՝ 50 000 դրամի չափով։
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30։
Աշխատանքներն իրականացնելու ժամկետը՝ 4 ամիս։
Դիմող ուսանողների ՄՈԳ-ը պետք է լինի 15 -ից բարձր։
Կրթաթոշակին դիմելու համար լրացրեք հետևյալ հղումը
https://forms.gle/EcmzpHS7Q2WLFvjD8
Աշխատանքներն իրականացնելու ժամկետը՝ 4 ամիս։
Դիմող ուսանողների ՄՈԳ-ը պետք է լինի 15 -ից բարձր։
Կրթաթոշակին դիմելու համար լրացրեք հետևյալ հղումը
https://forms.gle/EcmzpHS7Q2WLFvjD8