«Քո իրավունքը» իրավական դպրոց

15 | 06 | 2023

Քո իրավունքը
«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն սկսում է տարբերվող և Արցախի համար ակտուալ ծրագիր՝ «Քո իրավունքը» խորագրով, որը հնարավորություն կտա ոչ միայն կուտակել տեսական գիտելիքներ, այլ նաև զարգացնել գործնական հմտությունները։
Եռամսյա ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան.
ծանոթանալ միջազգային և ներպետական իրավունքին, դրանց խախտումներին և լուծման մոդելներին,
հասկանալ Արցախյան հիմնախնդրի էությունը իրավական համատեքստում,
ամրապնդել գիտելիքները բանավեճի միջոցով,
կատարել թիմային հետազոտական աշխատանք,
հանդես գալ Կառավարության մոդել համաժողով սիմուլյացիոն խաղում՝ նշելով ներկա իրավիճակում խնդիրների լուծման ուղիներ։
Ծրագրին կարող են դիմել 17֊30 տարեկան անձիք։
Հայտերի ընդուման վերջնաժամկետը` հունիսի 23։
Ծրագրին անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը