Հանդիպում «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն»-ի Ստեփանակերտի ղեկավար Խաչատուր Հայրապետյանի հետ
Մեր «նոր ֆորմատ»-ի երկրորդ հյուրը «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն»-ի Ստեփանակերտի ղեկավար Խաչատուր Հայրապետյանն է։
Կինոդիտում-քննարկման համար մեր հյուրն ընտրել է «Бойцовский клуб» ֆիլմը։
Ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի՝ 1999 թվականի կինոֆիլմը Չակ Պալանիկի՝ 3 տարի առաջ հրատարակված համանուն վեպի մոտիվներով է։Գլխավոր դերերը կատարում են Էդվարդ Նորթոնը, Բրեդ Փիթը և Հելենա Բոնեմ Քարթերը։
Տանջող անքնությամբ տառապող և ձանձրալի կյանքից դուրս գալ փորձող Կլերկը հանդիպում է ոմն Տայլեր Դարդենին, ով զբաղվում է օճառի առևտրով և այլասերված բնավորություն ունի: Տայլերը վստահ է, որ ինքնակառավարումը հատուկ է վախկոտներին, միակ բանը, ինչի համար արժե ապրել ինքնակործանումն է:
Կանցնի որոշ ժամանակ, և գլխավոր հերոսներն արդեն կսկսեն ծեծել մեկը մյուսին: Դաժանության սովորական ուրախություններին այլ տղամարդկանց ներգրավելով` նրանք ստեղծում են Մարտական Ակումբը, որն ահռելի հաջողություններ է գրանցում: Սակայն ֆիլմի ավարտին բոլորին շոկային փոփոխություններ են սպասվում, որոնք անկանխատեսելի իրադարձություններ կծնեն: