«Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց սոցիալական իրավունքների հասանելիության վերաբերյալ» զեկույցի ներկայացում
2022թ. նոյեմբերի 24-ին Քաղաքացիական հաբ ՀԿ և Առաքելություն Հայաստան ԲՀԿ Արցախի մասնաճյուղը ներկայացրեցինին համատեղ աշխատանքը՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց սոցիալական իրավունքների հասանելիության վերաբերյալ զեկույցը։ Քննարկմանը ներկա էին Արցախի Հանրապետության կառավարությունից, տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ։ Ներկայացվեց հետազոտության ժամանակ վեր հանված մի շարք խնդիրներ, քննարկվեց դրանց լուծման հնարավոր մեխանիզմները։
Զեկույցի նպատակն էր ուսումնասիրել ԱՀ դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց սոցիալական իրավունքների հասանելիությունը՝ հիմնվելով նույնանուն հետազոտությունից ստացած արդյունքների վրա:
Հետազոտության արդյունքները հնարավորություն են տվել ստանալ ամփոփ պատկեր՝ նկարագրելով թեմային առնչվող միջազգային և տեղական իրավական շրջանակը, դրանց միջոցով առաջարկվող պաշտպանության և սոցիալական աջակցության մեխանիզմները՝ համադրելով ԱՀ դեմ ռազմական ագրեսիայից տուժած անձանց, ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների տեսակների և կարծիքների հետ:
Զեկույցի մասին Արցախի Հանրային Հեռուստատեսության անդրադարձը: