Բանակցային Հմտություններ: Պրակտիկա

02 | 03 | 2023
Քաղաքացիական հաբ ՀԿ-ում ընթանում են բանավեճի և հաղորդակցման հմտությունների դասընթացները !
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթանում են բանավեճի և բանակցությունների հիմնական տեսակներին, զարգացնում իրենց բանավիճելու ու բանակցելու կարողությունները։
Հնարավորություն են ունենում մասնակցելու գործնական բանավեճերի` համաշխարհային բանավեճերի առաջնության ֆորմատով և բանակցությունների դերախաղերի, որոնք հիմնված են իրական բանակցությունների ձևաչափերի մոդելների վրա։
Դասընթացներն ընթանում են հնարավորինս պրակտիկ և ինտերակտիվ, մասնակիցների ակտիվ հարցադրումներով: