Քննարկում Սարսանգի ջրամբարի շուրջ
08 | 07 | 2023
Հուլիսի 8-ին, «Քաղաքացիական հաբ» ՀԿ գրասենյակում կայացել է հանդիպում-քննարկում Սարսանգի ջրամբարի շուրջ։
Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ՝
ԱՀ Բնապահպանության կոմիտեից
ԱՀ Արտաքին գործերի նախարարությունից
ԱՀ Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում խոսվել է Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերից, առաջացած խնդիրներից և առհասարակ Արցախյան էկոհամակարգի առջև ծառացած մարտահրավերներից։