Մարտի 31-ին «Քաղաքացիական հաբ» ԵՀԿ-ն, կազմակերպեց քննադատական մտածողության դասընթաց Արցախից տեղահանված մեր համաքաղաքացիների համար։ Դասընթացը վարում էր ոլորտի մասնագետ Միքայել Հովհաննիսյանը
16 | 04 | 2025
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցները ներգրավված էին քննարկումների, գործնական վարժությունների և իրավիճակային վերլուծությունների մեջ։
Ի՞նչ սովորեցինք․
Ինչպես տարբերել փաստերը կարծիքներից,
Ինչպես ճանաչել մանիպուլյատիվ տեղեկատվությունը,
Ինչպես զարգացնել վերլուծական հմտությունները և կառուցել հիմնավորված կարծիքներ, Ինչպես ավելի արդյունավետ որոշումներ կայացնել առօրյայում։
Այս դասընթացը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քննադատական մտածողությունը կարևոր հմտություն է՝ հատկապես բարդ իրավիճակներում կողմնորոշվելու համար։