"Քո իրավունքը" իրավական դպրոց: Իգոր Միրզախանյան

30 | 07 | 2023

Հուլիսի 18-ին կայացավ հերթական հանդիպումը միջազգային իրավունքի մասնագետ Իգոր Միրզախանյանի հետ «Միջազգային իրավունքը որպես մարդու իրավունքների պաշտպանության գործիք » խորագրով:
Հանդիպման ընթացքում խոսնակը ներկայացրել է՝
Մարդու իրավունքների միջազգային իրավունքի գլոբալ և տարածաշրջանային մեխանիզմները
ՄԱԿ միջազգային իրավունքի պայմանագրերը
Ադրբեջանի դեմ հասանելի ՄԱԿ միջազգային իրավունքի մեխանիզմները
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու ուղիները և վերջնարդյունքը և այլ հարցեր:
Հանդիպման վերջում խոսնակը պատասխանել է մասնակիցներին հուզող հարցերին, որոնց մեծ մասը բխում էր առկա իրավիճակից: