Կայացել է «Քո իրավունքը» իրավական դպրոցի հերթական հանդիպումը՝ այս անգամ «Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային իրավական պրոցեսները» թեմայով մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար՝ Լիպարիտ Դրմեյանի հետ

03 | 08 | 2023

Օգոստոսի 3-ին կայացել է հերթական հանդիպումը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հետ 《Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային իրավական պրոցեսները》թեմայով։


Հանդիպման ընթացքում քննարկվել են

1) ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական հայցերը

2) Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ներկայացված միջպետական հայցերը

3) Ինչ տարբերություններ կան միջպետական և անհատական գանգատների միջև

4) Միջանկյալ ( հրատապ) միջոց կիրառելուն վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված իրավական այլ ասպեկտներ։