Կայացել է «Քո իրավունքը» իրավական դպրոցի հերթական հանդիպումը այս անգամ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ

14 | 08 | 2023

Օգոստոսի 14-ին կազմակերպվել է այս անգամ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ «Քո իրավունքը» իրավական դպրոցի հերթական հանդիպումը
Հանդիպումը եղել է բավականին բովանդակալից, մասնակիցները խոսնակին են ուղղել իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ։
Հանդիպման ընթացքում պաշտպանը մանրաասն խոսել է հատկապես տարածքային ամնողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքից ընդգծելով դրա հիմնական բովանդակային առանձնահատկությունները Արցախյան կոնֆլիկտի համատեքստում։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև հետևյալ հարցերը `
1. Արդյո՞ք Ադրբեջանն ունի տիտղոս Արցախի տարածքի նկատմամբ
2. Ինչպե՞ս է մեկնաբանվել ինքնորոշման իրավունքը. Ներքին և արտաքին ինքնորոշում
3. Արդյո՞ք ԱՀ համապատասխանում է պետության համար միջազգային իրավունքով սահմանված հատկանիշներին
4. Արդյո՞ք Արցախյան շարժումը կարող է համարվել «ներքին» ինքնորոշման իրացման եղանակ
5. Արդյո՞ք Արցախի ժողովուրդը 1991թ. արդեն իսկ ուներ «արտաքին» ինքնորոշման իրավունք