Կիբեռանվտանգության դասընթաց

06 | 05 | 2024

Բաց մի՛ թողեք սովորելու Ձեր հնարավորությունը։

Եթե ուզում եք սկսել կամ զարգացնել Ձեր գիտելիքները ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ոլորտում, ապա «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն կազմակերպում է հենց այդ թեմայով դասընթաց.

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան բազմաթիվ գործիքների և մոտեցումների, որոնք այժմ լայնորեն կիրառվում են։

Դասընթացավար՝ Արթուր Պապյան

Օր՝ Մայիսի 17

Ժամ՝ 11:00 - 14:00

Վայր՝ Սարյան 12, 5-րդ հարկ, ԹԻՀԿ գրասենյակ.

Դասընթացը նախատեսված է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար, սակայն կարող են մասնակցության հայտ ուղարկել նաև անհատներ։

Գրանցվելու համար https://forms.gle/zSfc736CudgFZKYBA