2020թ. ԱՀ նախագահական և ԱԺ ընտրությունների դիտարկում
2020թ․ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահի և Ազգային ժողովի
ընտրություններին Ականատես դիտորդական նախաձեռնությունը իրականացրել է
երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն՝ արցախյան Քաղաքացիական հաբ
հասարակական կազմակերպության (ՀԿ) հետ համագործակցությամբ։
Հրապարակվել է 2020թ․-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններին Ականատես դիտորդական նախաձեռնության կողմից արցախյան Քաղաքացիական հաբ հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացված երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության գործընթացն ու արդյունքները ներկայացնող ամփոփիչ զեկույցը։
Արձանագրված խնդիրներից զատ զեկույցում նաև տեղ են գտել մի շարք առաջարկություններ՝ ուղղված ընտրությունների վարչարարության, նախընտրական քարոզչության, քարոզչության ֆինանսավորման և այլ ոլորտներին առնչվող հարցերի բարելավմանը։
Ամփոփիչ զեկույցն ամբողջությամբ՝ կից: