Աշակերտական առաջնորդության ճամբար
18 | 07 | 2022
Հուլիսի 18-ից 29-ին Դասավանդի՛ր, Հայաստանի նախաձեռնությամբ Արցախում կայացավ աշակերտական առաջնորդության ճամբար։ Ճամբարի իրականացման հարցում իր ներդրումն ունեցավ նաև Քաղաքացիական հաբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
Ճամբարների հիմնական օրակարգը կրթական էր`
լինում էին դասախոսություններ հասարակագիտության, բնապահպանության, մարդու իրավունքների, մեդիագրագիտության, քննադատական մտածողության թեմաներով։
լինում էին դասախոսություններ հասարակագիտության, բնապահպանության, մարդու իրավունքների, մեդիագրագիտության, քննադատական մտածողության թեմաներով։
Դասախոսնությունները վարում էին թե Հայաստանից հրավիրված, թե Ստեփանակերտի ու տեղի համայնքների մասնագետներ։ Լինում էին նաև քննարկումներ, ինտելեկտուալ ու սպորտային խաղեր, մշակութային միջոցառումների։
Ճամբարների կարևոր բաղկացուցիչն էր նաև Project management-ը։ Աշակերտները մի կողմից սովորում էին, թե ինչպես գրել ու կազմակերպել նախագծերը, դրան զուգահեռ նաև խմբերի բաժանված գրում էին սեփական փոքր պրոյեկտները, որոնք կարող են իրականացնել իրենց իսկ համայքներում։
Մասնակիցները ճամբարի վերջին օրը ներկայացրեցին 9 նախագիծ, որից հաղթող ճանաչվեց 3-ը։ Այդ երեք հաղթած նախագծի հեղինակները ստացան դրամաշնորհ՝ իրականացնելու իրենց գաղափարները։