Նոր երիտասարդական կենտրոնի բացում Գիշի համայնքում

02 | 12 | 2022
Շարունակելով կրթական ծրագրերն Արցախում՝ Գիշի համայնքում ԹԻՀԿ-ի և Քաղաքացիական հաբի համագործակցությամբ նոր երիտասարդական կենտրոն կգործի։ Կենտրոնում պատանիները, երիտասարդները կկարողանան օգտվել գրադարանից, որտեղ բացի գրքերից, կլինեն նաև ինտելեկտուալ և ժամանցային տարբեր խաղեր։ Կենտրոնը նաև հարմարավետ միջավայր է, ուր երտասարդները կկարողանան մասնակցել տարբեր դասընթացների։
Այս նախաձեռնության հեղինակներն աշակերտներն են, որոնք որպես ծրագիր էին ներկայացրել այս գաղափարն ամռանը տեղի ունեցած կրթական ճամբարի շրջանակներում։
Համայնքի ղեկավարությունը տրամադրում է դպրոցին կից տարածք, որն էլ երիտասարդները իրենց ուժերով վերանորոգելու են, կահավորեն և իրենց ձեռքով ստեղծեն գյուղի բոլոր երիտասարդների համար կրթական ու ժամանցի կենտրոն։