Հետազոտական աշխատանքների մրցույթի արդյունքները

28 | 02 | 2023
2023թ. Փետրվարի 28-ին ամփոփվեցին մրցույթի արդյունքները, որտեղ ուսանողները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները։
Հիշեցնենք, որ Քաղաքացիական հաբ հասարակական կազմակերպությունը հայտարարել էր հետազոտական աշխատանքների մրցույթ Արցախի պետական համալսարանի ուսանողների համար։
Ծրագրի նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտքի կարողություններ՝ աշխատելով տարբեր աղբյուրների հետ։
Մրցույթի հաղթող ուսանողները կստանան կրթաթոշակ՝ 100 000 դրամի չափով։
Նախատեսված է նաև դրամական փոխհատուցում հետազոտական աշխատանքի ղեկավարի/դասախոսի/ համար՝ 50 000 դրամի չափով։