Քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները Արցախում
23 | 09 | 2022
2022թ. Սեպտեմբերի 23-ին հանդիպում-քննարկում քաղաքագետ-վերլուծաբան Ժիրայր Ազիզյանի հետ՝ Քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները Արցախում թեմայով։ Երիտասարդների մասնակցությամբ Քննարկվեց Արցախում տիրող քաղաքական իրավիճակը, Արցախի ապագայի տեսլականը: Հատկապես կարևոր էր տիրող լարված իրավիճակում և Ադրբեջանի կողմից ագրեսիվ քայլերի և հռետորաբանության պայմաններում հասկանալ հնարավոր զարգացումները, Արցախի կողմից այս իրավիճակում արվող քայլերը։ Քննարկվեց նաև քաղաքացիական հասարակության դերն ու հնարավոր անելիքները, հասարակական կազմակերպությունների ավելի ակտիվ գործելու կարևորությունը։