Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները շրջափակման ժամանակ

20 | 02 | 2023

Զեկույց՝ միջազգային կազմակերպություններին՝ շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից կատարվող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ «Քաղաքացիական Հաբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ծավալուն զեկույց են ներկայացրել միջազգային կազմակերպություններին՝ շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից կատարվող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Զեկույցը մանրակրկիտ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման հումանիտար հետևանքները։ Այն վերլուծում է իրավիճակը նաև իրավական տեսանկյունից, քանի որ շրջափակումը խախտել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երկար ցուցակը։

Փաստաթղթեր