Արցախի Հանրապետության ձեռքբերումներն ու բացթողումները հակամարտության համատեքստում

21 | 01 | 2023

Ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմամբ ձևավորվող պետությունների ճանաչման գործընթացների ուսումնասիրությունը վկայում է, որ պետության բնականոն զարգացումը պետք է ընթանա հետևյալ երեք փուլերով՝ անկախության հռչակում, պետության միջազգային
ճանաչում (անդամակցություն ՄԱԿ-ին) և պետության կայացում, որոնցից ամենատևականն ու ամենաբարդը երկրորդն է՝ ճանաչումը, քանի որ սահմանափակ միջազգային շփումներ ունեցող երիտասարդ պետությունը պետք է կարողանա աջակցություն ստանալ այլ պետություններից:

Մինչ օրս միջազգային հանրությունը մեր հակամարտության վերաբերյալ իր մոտեցումներում առավելությունը տալիս է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին, մինչդեռ երկակի ստանդարտներով գործելով, Արևմուտքը ճանաչել է Կոսովոյի, իսկ Ռուսաստանը
Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը բացառում է արցախահայությանը Ադրբեջանի իրավազորության ներքո բերելու հնարավորությունը, ու ևս մեկ անգամ հաստատում է Արցախի ինքնորոշման այլընտրանք չունեցող բնույթը:

Փաստաթղթեր