Ուսանողական հետազոտությունների մրցույթի ամփոփում
2022թ. Սեպտեմբերի 6-ին «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Արցախի Պետական Համալսարանի հետ, հայտարարեց հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մրցույթը նախատեսված է Արցախի Պետական Համալսարանի ուսանողների համար։ Ծրագրի հիմնական նպատակն է ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտքի կարողությունները՝ միևնույն ժամանակ աշխատելով տարբեր աղբյուրների հետ։
Հետազոտական աշխատանքները նախատեսված էին իրականացնել 5 թեմաներով՝
- Արցախի հարցի իրավական լուծում,
- Անվտանգ Արցախի տեսլական,
- Արցախի Հանրապետության ձեռքբերումներն ու բացթողումները հակամարտության համատեքստում,
- Մարդու իրավունքների հիմնախնդիրներն ու լուծումներն Արցախում,
- Կոռուպցիայի հիմնախնդիրներն ու լուծումներն Արցախում։
Մրցույթին դիմած ուսանողներից ընտրվեցին հինգը, որոնք իրենց հետազոտությունները պետք է ավարտեն մինչև 2023 թվականի հունվարի 31-ը։ Այնուհետև նախատեսված է հետազոտությունների ներկայացումը Արցախի պետական համալսարանում։
Մրցույթի մասին Արցախի Հանրային Հեռուստատեսության հաղորդումը: