Հադրութի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել

09 | 07 | 2023

2023 թվականի հուլիսի 9-ին մեդիա տիրույթում տարածվեց մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ ոչնչացվել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի Քյուրաթաղ գյուղի՝ 2014 թվականին կառուցված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը։

Լուսանկարում ադրբեջանցի մի երիտասարդ նստած է  տապալված խաչքարի պատվանդանին, որը նաև պղծված է ինչ որ գրությամբ և  ցույց է տալիս Գորշ գայլերի նշանը (https://t.me/ararathau/18879)։ Այն թյուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նշանն է, որը  «Գորշ գայլերը» համարում են իրենց խորհրդանիշը։ 

Հադրութ, Հադրութի շրջան