Այց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

31 | 03 | 2025

Մարտի 31-ին, «Քաղաքացիական Հաբ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ծրագրի շրջանակում կազմակերպվեց հանդիպում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների և Արցախից տեղահանված՝ ծրագրի շահառու կանանց միջև։

Հանդիպման ընթացքում նախարարության ԿՍԱԳՀ (Քաղաքացիների սոցիալական ապահովության գծով հարցերի) խորհրդականներ՝ Գայանե Ղարագյոզյանը, ով համակարգում է Լեռնային Ղարաբաղի բնակապահովման ծրագրերը, և Եվգինե Վարդանյանը, ով պատասխանատու է ԼՂ աջակցող մյուս նախաձեռնությունների համար, ներկայացրեցին պետական աջակցության գործող ծրագրերն ու հնարավորությունները։

Նախարարության ներկայացուցիչները նաև պատասխանեցին շահառուների բարձրացրած հարցերին՝ միտված հստակեցնելու իրենց իրավունքները, հնարավորությունները և պետության աջակցությունը: Շնորհակալ ենք մեր շահառու կանանց ակտիվ մասնակցության և ԱՍՀՆ ներկայացուցիչների պատրաստակամության համար։

Ծրագիրն իրականացվում է EED-ի (European Endowment for Democracy) աջակցությամբ։