Արցախի հասարակական կազմակերպությունները ներկայացրել են զեկույց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ

07 | 02 | 2023

Արցախի հասարակական կազմակերպությունները ներկայացրել են զեկույց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։

Հայտարարությանն անդրադարձել է Արցախի Հանրային Հեռուստատեսությունը:

Զեկույցը մանրակրկիտ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման հումանիտար հետևանքները։ Այն վերլուծում է իրավիճակը նաև իրավական տեսանկյունից, քանի որ շրջափակումը խախտել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երկար ցուցակը։

Փաստաթղթեր