Դիտորդական առաքելություն Արցախում (2019թ. ՏԻՄ ընտրություններ)
Քաղաքացիական հաբ ՀԿ-ն, Ականատես դիտորդական առաքելության հետ համագործակցությամբ իրականացրել է 2019թ. ՏԻՄ ընտրությունների դիտարկում:
Ներգրավված են եղել 103 դիտորդ, 53-ը Արցախից՝ որպես տեղական և 50-ը՝ Հայաստանից՝ որպես օտարերկրյա հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության դիտորդներ։
Դիտորդներից 80-ը 40 տեղամասում հսկել են քվեարկության օրվա ողջ գործընթացը։ Դիտարկումն իրականացվել է Ստեփանակերտում և Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների 4 քաղաքային և 15 գյուղական համայնքներում։
Դիտորդներից 23-ն ներգրավվել է որպես շրջիկ դիտորդ՝ 10 խմբում, որոնք այցելել են լրացուցիչ 81 տեղամաս։
Դիտորդական առաքելությանը աջակցել է Ստեփանակերտում տեղակայված համակարգող խումբը, որը ներառել է 8 համակարգող, 8 օպերատոր և 8 իրավաբան։
Արցախի Հանրապետությունում 2019 թ․ սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրվա դիտարկման նախնական ամփոփումը տեսանյութով՝ https://fb.watch/jxlTx9ogrH/
Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդության ընթացքի ամփոփում
Արցախի Հանրապետությունում 2019 թ. սեպտեմբերի 8-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք ընդհանուր առմամբ ընթացել են խաղաղ մթնոլորտում և քաղաքացիները հնարավորություն են ունեցել իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Առավել տարածում գտած խախտումները կրել են ոչ միտումնավոր և չհամակարգված բնույթ, իսկ լուրջ խախտումներն ու միջադեպերը եղել են դրվագային։
https://transparency.am/hy/media/news/article/2750
Ամփոփիչ տեսանյութ՝
https://www.facebook.com/akanatesditord/videos/1375597352592959/