Ուսանողական ճամբար

08 | 08 | 2022
Ուրախ ենք մեր ներդրումն ու աջակցությունն ունենալ Արցախում կրթական և ճանաչողական միջոցառումների անցկացման գործում։
Օգոստոսի 1-ից 10-ը Արցախի պետական համալսարանը կազմակերպել է ուսանողական ճամբար Արցախի Պատարա համայնքում։ Տասնօրյա ճամբարին մասնակցում են Արցախի և Հայաստանի տարբեր ԲՈՒՀերից ավելի քան 100 ուսանող։
Կրթական, մշակութային, սպորտային միջոցառումներով հագեցած այս ճամբարը հնարավորություն է Արցախի և Հայաստանի ուսանողների համար նոր գիտելիքների, նոր շփումների, ծանոթանալու Արցախի պատմամշակութային ժառանգությանը։
Արցախում նմանատիպ միջոցառումներին երիտասարդների ոգևորիչ մասնակցությունը առավել քան կարևոր է այս օրերին։ Արցախն ապրում է և ապրեցնում է։
Ճամբարն անցկացվում է ԱՐՊՀ - Քաղաքացիական Հաբ - Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան համագործակցության արդյունքում։