Հետազոտություն՝ անջատում հանուն փրկության և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ
Սույն հետազոտության նպատակն է բացահայտել «անջատում հանուն փրկության» դոկտրինի էությունը միջազգային իրավունքում, այն ուսումնասիրելով ազգերի ինքնորոշման և անջատման (սեցեսիայի) իրավունքի համատեքստում:
Ազգերի ինքնորոշման իրավունքը հետգաղութային շրջանում բավականին երկիմաստ ու անորոշ է և չի պատասխանում այն հարցեն, թե` արդյոք միջազգային իրավունքը թուլյատրում է «արտաքին» ինքնորոշումը, երբ ազգը (ժողովուրդը) ինքնորոշվում է որևէ պետությունից միակողմանի դուրս գալու՝ անջատվելու տեսքով:
Վերջին տասնամյակներում առաջացել է «անջատում հանուն փրկության» տեսությունը, որը ենթադրում է, որ ժողովուրդը կարող է անջատման տեսքով ինքնորոշվել բացառիկ հանգամանքներում, երբ ներքին ինքնորոշում հնարավոր չէ:
Հետազոտությունը փորձում է բացահայտել ինքնորոշման իրավունքի տեսությունից բխող՝ «անջատում հանուն փրկության» դոկտրինը, միաժամանակ փորձելով այն առանձնացնել ինքնորոշման իրավունքից և բացահայտել դրա էությունը միջազգային իրավունքում՝ հիմվելով դրա կիրառման պրակտիկայի ուսումնասիրության վրա: Հետազոտությունն անդրադառնում է նաև «ժողովուրդ» հասկացությանը, տարածքային ամբողջականության և ճանաչման հարցերին, ինչպես նաև Արցախի ինքնորոշման համատեքստում «անջատում հանուն փրկության» տեսության կիրառելիության հնարավորությանը: