Կոռուպցիայի դրսևորումները Արցախում. պատճառները և կանխարգելման հնարավոր ուղիները

27 | 04 | 2023

Կոռուպցիան լուրջ սպառնալիք է երկրի անվտանգության համար. այն մեծ վնաս է հասցնում հասարակությանը, խարխլում է պետական իշխանության հիմքերը, նվազեցնում է պետական և մունիցիպալ մարմինների գործունեության արդյունավետությունը և նրանց հեղինակությունը, խոչընդոտում է ընդհանուր երկրի տնտեսական զարգացմանը։

Ինչպես հեղինակն է ամփոփում աշխատության մեջ՝
<<Պետք է նշել, որ ըստ վիճակագրության դա Արցախի Հանրապետությունում լայն տարածում չունի՝ հատկապես համեմատած այլ երկրների իրավիճակին, իսկ նմանատիպ դեպքերի վերաբերյալ քրեական վարույթներով տարվում է պատշաճ քննություն: Որոշ դեպքերում նաև հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը և առանց այդ էլ բարդ դրությունը՝ շատ մարմիններում գիտեն, որ դա կա, բայց լռում են (լռելու այլ պատճառներ աշխատանքում ևս թվարկված են):
Իհարկե, այստեղ նշանակություն ունի հանցագործության լատենտային՝ գաղտնի բնույթը, քանի որ դրանով պայմանավորված վիճակագրական տեսքը իրականից կարող է տարբերվել: Դրա համար կոռուպցիայի բացահայտման գործով զբաղվում են նաև հատուկ մասնագիտացված ՀԿներ, որի փորձն ունեն աշխարհի բազմաթիվ պետություններ, այս առումով կարևոր է նաև վերհիշել, որ փաստորեն ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նույնպես Արցախի ՀԿ-ներին անդամակցության առումով արգելք չունի: Նաև՝ մեր երկրում դրա ցածր մակարդակը երբեք չի նշանակում, որ կարող է կորչել հասարակության լրջությունն ու աճել հանդուրժողականությունը երևույթի նկատմամբ: Կարող ենք ասել, որ անկախ նրանից, թե քաղաքացին հաղորդում կտա՞ հանցագործության մասին, թե ոչ, չնայած դա ևս շատ կարևոր է, նա առնվազն կկարողանա ինքնապաշտպանվել իր գիտելիքներով՝ թույլ չտալով, որ ինչ- որ մեկը, ուրիշին կաշառելու կամ այլ մեթոդով իրեն զրկի որևէ հնարավորությունից: Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն կրթությանը, ապա դա ամենասպասվող և հետաքրքիր միջոցառումներից է Արցախում՝ երիտասարդների և հատկապես իրավաբան ուսանողների համար>>:

Փաստաթղթեր